Հզոր հարված չի լինի, եթե ԻԻՀ-ն ընդունի ԱՄՆ ծրագիրը
Ամերիկացիները և իսրայելցիները նոր հուժկու հարվածներ են հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, Իրանն, իր հերթին, հրթիռներով և անօդաչուներով գրոհի Է ենթարկում տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները և Իսրայելի ավանները:
Երեկ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել Է ամբողջությամբ ոչնչացնել Իրանի Էներգետիկայի համակարգը և կենսական նշանակության ենթակառուցվածքները: Հզոր օդային արշավ չի լինի, եթե Իրանն ընդունի պատերազմի ավարտի 15 կետից կազմված ամերիկյան ծրագիրը:
«Մնացել Է մեկը, որի մեջ դեռ մի քիչ կյանք կա»
Թրամփի պնդմամբ, ԻԻՀ-ի օդուժը, նավատորմը, հրթիռների և ԱԹՍ-ների մեծ մասը ոչնչացված են, ոչ ևս են նախորդ այաթոլլան և նրա շրջապատը, հետևողականորեն չեզոքացվել են մյուս լիդերները, սա գործնականում նշանակում Է ռեժիմի փոփոոխուըթյուն:
«Բոլորն արդեն դիակ են, մնացել Է մեկը, որի մեջ դեռ մի քիչ կյանք կա, մյուսները երրորդ խմբի մարդիկ են, որոնք իսկապես ավելի ողջամիտ են։ Սա իսկապես ռեժիմի փոփոխություն է»,- ասել Է ԱՄՆ ղեկավարը:
Թրամփի փոխանցմամբ, ամերիկացիները հիմա բանակցում են Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Ի դեպ, վերջինս պնդում Է, թե բանակցություն չկա:
«Կառավարությունը քո ծառան Է»
Ժողովրդին Է դիմել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: նա հավատացրել Է հայրենակիցներին, որ պետությունը ջանք չի խնայում երկիրը պաշտպանելու և պատերազմից տուժած մարդկանց հնարավորինս սատարելու համար:
ԱՄՆ բանակը ստեղծելու Է բանակցությունների պայմաններ
Թրամփի խոսնակ Քերոլայն Լևիթի փոխանցմամբ, նախագահը ցանկանում Է բանակցություններով լուծել խնդիրը, բայց դրա համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելը բանակի գործն Է:
«Աղոթում եմ Աստծուն մեր նահատակի համար»
Իրանի ռազմական վերնախավի շրջանում վերջին զոհերն Էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Տանգսիրին և նավատորմի հետախուզության պետ Բեհնամ Ռեզաեին:
Իրանի պետական հեռուստատեսությամբ ընթերցել են նորընտիր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ցավակցական ուղերձը:
«Դա Իրանին երբեք թույլ չի տրվի»
Պետական քարտուղար Մարկո Ռուբիոյի համոզմամբ՝ ամերիկացիներն իրենց ծրագրին կհասնեն, և դրա համար կպահանջվի ոչ թե մի քանի ամիս, այլ մի քանի շաբաթ, և Իրանին թույլ չի տրվի հսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցը:
«Իրանցիները սպառնում են, թե Հորմուզի նեղուցում կստեղծեն մշտական համակարգ, ցանկանում են որոշել, թե ով Է անցնելու միջազգային ջրային ուղիներով, դա Իրանին երբեք թույլ չի տրվի»,- ասել Է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Այս պատերազմի ընթացքում Իրանում սպանվել Է 1400-ից ընդհուպ 7 հազար մարդ, տվյալները հստակ չեն, ամերիկացիները 13 զինծառայող են կորցրել, Իսրայելում առնվազն 28 մարդ Է զոհվել: