Խաղաղ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 4-5-ը. Զելենսկի • Tribune.am

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում, հայտնել Է Ուկրաինայի նախագահը: Փոխանցում է DW-ն։ «Ուկրաինան պատրաստ է բովանդակալից քննարկումների, և մենք շահագրգռված ենք ապահովել, որ արդյունքը մեզ մոտեցնի պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են», — գրել է Զելենսկին։ Նախկինում հաղորդվել էր, … Read more

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին կբարձրանա 2-4 աստիճանով

Փետրվարի 1-ի ցերեկը, փետրվարի 2-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում … Read more

Որ սահմանը բացվի՝ Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա

01.02.2026 | 14:51 1990-ականներին որքան հին գորգ, կարպետ կար, գյուղերից գնեցին․ հավաքեցին, ուղարկեցին Թուրքիա։ ՔՊ-ական իշխանությունն այնպես է երազում ամեն գնով, տարատեսակ զիջումներով բացել Թուրքիայի հետ սահմանը,կարծես դրանից հետո Հայաստանի արտադրանքը, արդյունաբերական ապրանքները հեղեղելու են թուրքական շուկան։ Թուրքիայի հետ սահմանը բացվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ մտերիմ, տհաճ մականուններով օլիգարխները Թուրքիայից էժան ապրանքներ են ներկրելու և թուրքական ապրանքների … Read more

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՊԵԿ-ում ներկա պահին իրականացվում են տեխնիական աշխատանքներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին իրականացվում են տեխնիական աշխատանքներ, և հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի։ Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար։

«Արարատյան մարդը»․ Երևանում կբացվի Կոստան Զարյանին նվիրված ցուցահանդես

Փետրվարի 8-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա գրող Կոստան Զարյանի ծննդյան 141-րդ տարեդարձին նվիրված միջոցառում և «Արարատյան մարդը» ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը ներկայացնում է Զարյանին ոչ միայն որպես մտածող և գրող, այլև որպես նկարիչ՝ բացահայտելով նրա ստեղծագործական որոնումները։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս վերարժևորել գրողի և հանրային գործչի բազմաշերտ անհատականությունը։ Առաջին անգամ հանրությանը կներկայացվի … Read more

«Երևանի ավտոբուսների նստարանները նորմալ չեն լվացվել տարիներ շարունակ». Էդուարդ Հայրումյան

Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Ինձ շատ-շատ են գրում Երևանի ավտոբուսների սրահի փնթի ու անխնամ վիճակի մասին, բայց վերջին 2 տարում շատ քիչ եմ անդրադարձել այդ թեմային։Լուսանկարներում 60 համարի ավտոբուսի նստարաններն են, լուսանկարն ուղարկողն ասաց, որ նույն վիճակում են նաև 22 համարի բոլոր ավտոբուսների նստարանները։Իմ գնահատմամբ այս նստարանները նորմալ չեն լվացվել տարիներ շարունակ, իսկ … Read more

Արեգակի վրա երեք ուժեղ բռնկում է տեղի ունեցել

Կիրակի առավոտյան Արեգակի վար երեք ուժեղ M դասի բռնկում է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Լաբորատորիայի տվյալների համաձայն՝ M1.7 դասի բռնկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 5:05-ին, որին հաջորդել է M1.0-ի ավելի թույլ բռնկումը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:41-ին, իսկ երեքից ամենաուժեղը (M1.9)՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:20-ին։ … Read more

Երբ գալիս է փետրվարը

01.02.2026 | 14:42 Պուճուր ժամանակ ինձ թվում էր, թե «փետրվար» նշանակում ա փետ + վառել։ Դե, ցուրտ ա։ Հետո իմացա, որ ռուսերենն էլ ա դրան նման հնչում՝ «ֆեվռալ», ու եզրակացրի, որ ռուսերեն «ֆեվ» նշանակում ա փետ, իսկ «ռալ»՝ վառել։ Հետո իմացա, որ անգլերենն էլ ա շատ նման՝ «ֆեբրուարի», ուրեմն՝ անգլերեն «ֆեբ» փետ ա նշանակում, իսկ «րուարի»՝ վառել։ … Read more