Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը․ Ալիև

Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց ուժը։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուղերձում: «Նոր զենքերով և տեխնիկայով հագեցած մեր բանակն այժմ ի վիճակի է կատարել ցանկացած առաքելություն։ Տեղական արտադրության զենքի և տեխնիկայի միջոցով, ինչպես նաև մեր բանակի կարողությունները արտասահմանից գնված զենքով և … Read more

2026 թվականը դիմավորում ենք առկա խնդիրները լուծելու վճռականությամբ. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ամանորյա ուղերձը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվում է ևս մեկ տարի, որը կարևոր փուլ է եղել Հայաստանի Հանրապետության բանակի զարգացման և բազմաշերտ, համապարփակ բարեփոխումների ճանապարհին։ 2025 թվականի ընթացքում շարունակել ենք բանակի կերպափոխման ծրագիրը՝ միաժամանակ նախաձեռնելով և կյանքի կոչելով մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդելու զինված ուժերի հիմքերը և բարձրացնելու զինծառայության արդյունավետությունը։ … Read more

Անարդարացիորեն փակ են դռները, արգելքի տակ՝ խոսքերը, բայց ոչ երբեք զգացմունքները․ Միքայել սրբազանի ուղերձը

Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ ուղերձ-նամակ է գրել նաև ՀԱԵ Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հավատավոր և բարեպաշտ ժողովուրդ, Հանգամանքների բերումով հեռու եմ ձեզնից ոչ այնքան տարածությամբ, որքան ֆիզիկապես. անարդարացիորեն փակ են դռները, արգելքի տակ՝ խոսքերը, վերահսկողության ներքո՝ տեղաշարժը, բայց ոչ երբեք զգացմունքները՝ իմ հայրական սերն ու օրհնանքն … Read more

Ամանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը (տեսանյութ) Ամանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը (տեսանյութ)

Ամանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը (տեսանյութ) Ամանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը (տեսանյութ)

Սա կլինի հայ ժողովրդի տարին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ամանորյա ուղերձն է հղել, որում մասնավորապես նշել է, որ 2026 թվականը լինելու է վճռորոշ տարի. «Խոստանում եմ ձեզ՝ սա կլինի միասնության տարի, մի տարի, երբ Հայաստանը կրկին ուժեղ կլինի։ Սա կլինի հայ ժողովրդի տարին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: Մանրամասները՝ տեսանյութում

Հավատում եմ, որ հայ ժողովուրդը վերագտնելու է իր միասնությունը և Հայ զինվորի, հրամանատարի առաջնորդությամբ, հավաքական կամքով ու վճռականությամբ դիմակայելու է մարտահրավերներին. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սյերան Օհանյանն ամանորյա մաղթանք է հղել հանրությանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Եվս մեկ տարի դարձավ պատմություն։ Եվս մեկ տարի Երկիրը պտտվեց իրար հաջորդող հակամարտությունների, արհավիրքների շղթայի միջով։ Եվ Հայաստանը ուղղակիորեն կրեց աշխարհաքաղաքական ներքին և արտաքին դավադրությունների, ցնցումների հետևանքները։ Սակայն այսօր՝ Ամանորի նախաշեմին, որքան էլ բարդ լինեն նաև մեր առջև ծառացած … Read more

Մարգարիտա Սիմոնյանի ստեղծագործությունը գլխավորել է AST-ի 2025 թվականի լավագույն գրքերի ցանկը

31 Դեկտեմբերի 2025, 23:00 «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և «RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի վեպը զբաղեցրել է առաջին տեղը 2025 թվականի լավագույն գրքերի ցանկում՝ «ԱՍՏ» հրատարակչության վարկածով: ««ԱՍՏ» հրատարակչության թոփ-30 վարկանիշը. Մարգարիտա Սիմոնյան՝ «Ի սկզբանե էր Բանը, վերջում կլինի Թիվը» (В начале было Слово — в конце будет Цифра)»,-նշված է հրատարակչության տելեգրամյան ալիքի հրապարակման … Read more

«Որևէ ուժ երբեք չի կարող խլել Արցախ վերադարձի մեր իրավունքը». Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյան

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն ամանորյա ուղերձ է հղել՝ հիշեցնելով՝ Արցախը մեզ սպասում է: «Որևէ ուժ երբեք չի կարող խլել Արցախ վերադարձի մեր իրավունքը։ Քանի դեռ վերադարձի պահանջը կենդանի է մեր գիտակցության և համազգային օրակարգում, այն կմնա մեր պայքարի առանցքը»,- ասված է ուղերձում։

Ես մեծացել եմ էն ժամանակ, երբ մամաները կոնֆետները պահում էին մի տեղ, որ Ամանորից առաջ ոչ ոք չուտի․․․

Ես մեծացել եմ էն ժամանակ, երբ մամաները կոնֆետները պահում էին մի տեղ, որ Ամանորից առաջ ոչ ոք չուտի․․․Արամ Մելիքյան Ես մեծացել եմ ուրիշ ժամանակ, երեխաներս լրիվ ուրիշ, բայց ամենին միավորողը միայն ու միայն Սերն է: Մեր բոլորի ընտանիքներում գուցե լրիվ ուրիշ իրականության մեջ, բայց թող գլխավորի և առաջնորդի Սերը,-գրել է Արամ Մելիքյանը՝ ներկայացնելով տեսանյութ։