Նիգերիայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարզիկ, լրագրող և բժիշկ

Նիգերիայի Կանո նահանգի պատվիրակության մի քանի անդամներ, որոնք Օգունում էին Ազգային մարզական փառատոնի համար, մահացել են տուն վերադառնալու ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հաղորդում է Daily Post-ը։ Ըստ հաղորդագրությունների, Օգուն նահանգային խաղերից հետո Կուրա մունիցիպալիտետում կամրջին բախված մեքենայում եղել է 35 ուղևոր։ Վթարից ողջ մնացած Սալիսու Գաման Daily Post-ին ասել է, որ իր գործընկերներից … Read more

Զելենսկին պատմել է Էրդողանի հետ իր զրույցի մասին՝ Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական հաջորդ հանդիպման նախօրեին

Այս պահին ոչ ոք չգիտի, թե ինչ են բերելու Ռուսաստանի ներկայացուցիչները Ստամբուլում կայանալիք հաջորդ «խաղաղության» բանակցություններին, իր երեկոյան ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է RBC-Ukraine-ն։ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան այժմ պատրաստվում է նոր դիվանագիտական ​​քայլերի՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների գործընկերների հետ միասին։ Մասնավորապես, ուկրաինական կողմը ամենօրյա կապի մեջ է բոլոր … Read more

Լապորտան նոր աստղ է գտել Բարսելոնայի համար․ հայտնի է անունը — Armsport.am

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է թիմին նոր հարձակողական ուժ հաղորդել։ Ինչպես գրում է El Nacional-ը, նրա գլխավոր թեկնածուն «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն է։ 25-ամյա Լեաուն էլ իր հերթին ցանկանում է հայտնվել կատալոնական ակումբում և այդ ցանկությունը փոխանցել է իր գործակալներին։ Նա հատկապես ոգևորված է Լամին Յամալի հետ կողք կողքի խաղալու հնարավորությամբ։ Սակայն, «Բարսելոնայի» … Read more

Իսրայելը պահանջում է, որ Համասը ընդունի ԱՄՆ-ի հրադադարի ծրագիրը

1 Հունիս, 2025 0:01 Միջազգային Համասը պետք է ընդունի կարճաժամկետ հրադադար Գազայի հատվածում և ազատ արձակի որոշ իսրայելցի պատանդների: Այս հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նախորդ օրը Reuters-ը հրապարակել էր Գազայի հատվածում կարճաժամկետ հրադադարի ծրագրի ենթադրյալ մանրամասները, որը նախկինում առաջարկել էր ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով դեսպան … Read more

Չկա այդպիսի քաղաքական նպատակ, որը իրավունք կտար հանրային դաշտը վերածել գարշահոտ ախոռի, ակնկալում ենք հոգևորականության ծանրակշիռ միջամտությունը․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը գրում է․   «Իշխանության ու «ավանդական» ընդդիմության միջև փոխհրաձգությունները հատել են բոլոր թույլատրելի սահմանները։   Մի կողմից, տիտղոսային ընդդիմության գործիչները սովորական են դարձրել հակառակորդ ճամբարի դեմ անեծքներն ու անձնական թիրախավորման դեպքերը։ Մյուս կողմից, ՔՊ-ական իշխանությունը՝ Ն․ Փաշինյանի գլխավորությամբ, իբր «ստիպված» պատասխանելով քննադատությանը, ահավոր անպարկեշտ ու հայհոյախառն արշավ է սկսել … Read more

ԵՄ բարձր ներկայացուցիչը մեծագույն խնդիր է անվանել Ռուսաստանի և Չինաստանի միությունը

31 Մայիս, 2025 23:14 Միջազգային Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը մեծագույն խնդիր է անվանել Ռուսաստանի և Չինաստանի միությունը։ Երբ Չինաստանն ու Ռուսաստանը խոսում են փոփոխությունների համատեղ ղեկավարման և անվտանգության ոլորտում գլոբալ կարգի վերանայման մասին, մենք բոլորս պետք է չափազանց մտահոգված լինենք,  հավելել է նա: … Read more

ՊՍԺ — Ինտեր․ առաջին խաղակեսից հետո

Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում, եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել են ՊՍԺ-ն և «Ինտերը»։ Առաջին խաղակեսից հետո փարիզյան ակումբը հաղթում է 2-0 հաշվով։ Հանդիպման արդեն 12-րդ րոպեին իլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին բացեց հաշիվը։ Րոպեներ անց Դեսիրե Դուեն փարիզյան թիմին բերեց երկրորդ գոլը։ 2-0։  Դուեն դարձավ պատմության մեջ ընդամենը վեցերորդ ֆուտբոլիստը, … Read more

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են քվոտայով աշխատող միգրանտներին ազատել ռուսաց լեզվի քննությունից

Ռուսաստանի կառավարությունը Պետական ​​դումա է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է ազատում ռուսաց լեզվի, պատմության և օրենսդրության քննությունից այն միգրանտների համար, ովքեր երկրում գտնվում են քվոտայով, հայտնել է «Կոմերսանտը»։ Հրապարակման համաձայն, քվոտան ենթադրում է, որ միգրանտները Ռուսաստանում կմնան ոչ ավելի, քան մեկ տարի։ Ռուսաստանից օտարերկրացիների ժամանակին մեկնելու պատասխանատվությունը կրում է գործատուն։ Նշվում է, որ 2024 … Read more

Տեղի է ունեցել էլեկտրահաղորդման գծերի անջատում Իրանի էներգահամակարգից․ ՀԷՑ

Մայիսի 31-ին՝ ժամը 18:20-ին, վթարային իրավիճակի արդյունքում տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրահաղորդման գծերի անջատում Իրանի էներգահամակարգից, հայտնում է Հայաստանի էլեկտրական ցանցերը։  «Դրա հետևանքով համակարգում գրանցվել է հաճախականության անկում, երեկոյան ժամերին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումներ են տեղի ունեցել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Ժամը 22:10 խնդիրը շտկվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել»,- ասվում է հաղորդագրությունում:

ակաեկեղեցական գործողությունները դատապարտելի են. «Հայոց Տան» հայտարարությունը

Հայոց տունը հայտարարություն է տարածել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ոտնձգություններն անհապաղ դադարեցնելու առնչությամբ․  «Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի առջև ծառացած խիստ մտահոգիչ մարտահրավերների հաղթահարման միակ խելամիտ ճանապարհը ողջախոհության և օրինապաշտության հենքով եղած սակավ ուժերի համախմբումն ու անձնազոհության գնով տոկալն ու դիմակայելն է՝ մեր ժողովրդին հույս, հավատ ու սեր ներշնչելով։ Մեր ժողովուրդը բազմիցս է աներկբա ապացուցել, որ … Read more