Լապորտան նոր աստղ է գտել Բարսելոնայի համար․ հայտնի է անունը — Armsport.am

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է թիմին նոր հարձակողական ուժ հաղորդել։ Ինչպես գրում է El Nacional-ը, նրա գլխավոր թեկնածուն «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն է։

25-ամյա Լեաուն էլ իր հերթին ցանկանում է հայտնվել կատալոնական ակումբում և այդ ցանկությունը փոխանցել է իր գործակալներին։ Նա հատկապես ոգևորված է Լամին Յամալի հետ կողք կողքի խաղալու հնարավորությամբ։

Սակայն, «Բարսելոնայի» համար դժվար կլինի մոտ ապագայում պայմանագիր կնքել պորտուգալացու հետ, քանի որ «Միլանը» իր խաղացողին չի վաճառի 60-70 միլիոն եվրոյից պակաս գնով։

Leave a Comment