ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։
Նրա մամուլի քարտուղար Դմիրի Պեսկովը ողջունել է լրագրողներին, ովքեր սպասում էին «Գոստիննի Դվոր»-ում ասուլիսի մեկնարկին ու ուղիղ գծին և ներկայացրել է հաղորդավարներին։
2001 թվականից սկսած՝ ամփոփիչ ասուլիները, ուղիղ գծերն անցկացվում են ամեն տարի՝ բացառությամբ 2004, 2012, 2020 և 2022 թվականների։ Ընդհանուր առմամբ Պուտինը մասնակցել է 18 տարեկան ասուլիսի, որից 14-ը՝ որպես պետության ղեկավար, 4 անգամ՝ որպես կառավարության նախագահ։
Այս տարվա աուլիսին մասնակցում է ավելի քան 100 լրագրող, հարցեր կան արտերկրի լրատվամիջոցներից ու քաղաքացիներից:
Նախագահին ուղղված 10 ակնկալվող հարցերը ներառում են հատուկ ռազմական գործողության ավարտի վերջնաժամկետը, գնաճի նվազեցման միջոցառումները, բնակարանային և կոմունալ ծառայությունների սակագները և քաղաքացիների բժշկական օգնության մասին հարցերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
271 դիտում