Իգա Շվյատեկը կարիերայում առաջին անգամ հաղթեց Ուիմբլդոնում — Armsport.am

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյատեկն իր կարիերայում առաջին անգամ նվաճեց Ուիմբլդոնի տիտղոսը։ Կանանց մենախաղի եզրափակիչում նա 6-0, 6-0 հաշվով հաղթեց ամերիկուհի Ամանդա Անիսիմովային։ Հաղթանակի համար Շվյատեկը կստանա ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ։ Թենիսիստուհիները խաղադաշտում անցկացրին 57 րոպե։ Opta-ի տվյալներով՝ Իգա Շվյատեկը դարձավ Բաց դարաշրջանի (1968 թվականից սկսած) ընդամենը երկրորդ թենիսիստուհին, ով Մեծ Սաղավարտի … Read more

Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում — Armsport.am

Աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան Բեռլինի WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց 2023 թվականի Ուիմբլդոնի չեմպիոն, չեխ Մարկետա Վոնդրուշովային և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ Խաղը տևեց 1 ժամ 22 րոպե։ Սաբալենկան պարտվեց 0:2 հաշվով (2:6, 4:6)՝ առանց մեծ դիմադրություն ցույց տալու։ Եզրափակիչում Վոնդրուշովայի մրցակիցը կլինի ռուս Լյուդմիլա Սամսոնովայի և չինացի Վան Սինյուի զույգի հաղթողը։