Ջանլուիջի Դոննարումման կարող է վերադառնալ Ա Սերիա

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։ Ըստ աղբյուրի, 26-ամյա դարպասապահին ուշադիր հետևում են «Ինտերը» և «Յուվենտուսը»։ Միլանյան ակումբը ցանկանում է անվճար ձեռք բերել Դոննարումային 2025/26 մրցաշրջանի ավարտին և պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան վճարել 9 միլիոն եվրո։ Թուրինյան ակումբը կնախընտրեր տրանսֆերը իրականացնել այս ամռանը՝ ՊՍԺ-ին առաջարկելով փոքր … Read more

«Ատլետիկոն» կարող է վաճառել թիմի պաշտպանին առաջիկա ամռանը

Արգենտինացի պաշտպան Նահուել Մոլինան, ով հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդի» կազմում, կարող է լքել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Todofichajes պորտալը։ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն, որտեղ նախկինում խաղացել է «Ուդինեզեի» կազմում։ Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում Մոլինայի տրանսֆերի նկատմամբ։ Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ Արգենտինացու … Read more

Opta սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի ֆավորիտին

Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կմրցեն ՊՍԺ-ն և «Ինտերը»։ Կիսաեզրափակչում փարիզցիները հաղթեցին «Արսենալին» (1-0, 2-1), իսկ միլանյան թիմը՝ «Բարսելոնային» (3-3, 4-3)։ Opta սուպերհամակարգիչը հայտնել է եզրափակչի ֆավորիտին։ ՊՍԺ-ի՝ տիտղոսը նվաճելու հնարավորությունները գնահատվում են 53․4%, «Ինտերինը»՝ 46․4%։ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին։

Կևին Դե Բրույնեն ցանկություն է հայտնել կարիերան շարունակել Իտալիայում

«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկություն է հայտնել կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնել է լրագրող Սաշա Տավոլիերին X սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Ջանլուկա Դի Մարցիոն տեղեկություն էր տարածել, որ բելգիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները նախորդ շաբաթ արդեն հանդիպում են ունեցել «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովաննի Մաննայի հետ։ Ըստ աղբյուրի՝ Դե Բրույնեի՝ Իտալիայում կարիերան շարունակելու ցանկության … Read more

«Բարսելոնան» օգնեց «Ինտերին» ռեկորդային տոմսերի վաճառք գրանցել Իտալիայում

Երեքշաբթի՝ մայիսի 6-ին, Միլանում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը, որում «Ինտերը» տանը լրացուցիչ ժամանակում 4-3 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Ըստ Corriere dello Sport-ի՝ խաղին ներկա է եղել 75․504 հանդիսատես (որոնցից 4․253-ը՝ հյուրերի հատվածում)։ Ակումբը, ըստ գնահատականների, տոմսերից վաստակել է մոտ 14.7 միլիոն եվրո։ Սա այժմ Իտալիայում անցկացված խաղի համար հավաքված ամենամեծ գումարն է։ Նախկինում … Read more

«Ինտերը» ռեկորդային տոմսերի վաճառք է գրանցել «Բարսելոնայի» հետ խաղում

Երեքշաբթի՝ մայիսի 6-ին, Միլանում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը, որում «Ինտերը» տանը լրացուցիչ ժամանակում 4-3 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Ըստ Corriere dello Sport-ի՝ խաղին ներկա է եղել 75․504 հանդիսատես (որոնցից 4․253-ը՝ հյուրերի հատվածում)։ Ակումբը, ըստ գնահատականների, տոմսերից վաստակել է մոտ 14.7 միլիոն եվրո։ Սա այժմ Իտալիայում անցկացված խաղի համար հավաքված ամենամեծ գումարն է։ Նախկինում … Read more

Դևիդ Բեքհեմը ասել է ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանի անունը

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինիին անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպան։ «Երբ ես եկա «Միլան», այնտեղ խաղում էին Պիռլոն, Նեստան, Մալդինին։ Պաոլոն անհավանական էր, լավագույն առաջնորդը, լավագույն ավագը, լավագույն պաշտպանը, որին ես երբևէ տեսել եմ։ Նույնիսկ 41 տարեկանում նա կարդում էր խաղադաշտը ինչպես ոչ ոք», – ասել է Բեքհեմը CBS … Read more

«Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից մեկի ծառայություններով

«Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա հարձակվող Ջեք Գրիլիշով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլիտանական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անգլիացի ֆուտբոլիստի խաղի մեծ երկրպագու է և կարծում է, որ նա կարող է դառնալ ակումբի աստղը։ Ընդգծվում է, որ Գրիլիշն ինքը պատրաստ է տեղափոխվել «Նապոլի»։ Գրիլիշը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է … Read more

2025 թվականի «Ոսկե գնդակի» նոր թարմացված տասնյակը

2025 թվականի «Ոսկե գնդակի» նոր թարմացված տասնյակը – Proffootball https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=30e2ef8f1e 2025 թվականի «Ոսկե գնդակի» նոր թարմացված տասնյակը Goal-ը ներկայացրել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» նոր թարմացված տասնյակը։ Այժմ գլխավոր հավակնորդը ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն է: 2025 թվականի «Ոսկե գնդակի» թոփ 10 հավակնորդները. 1. Ուսման Դեմբելե (ՊՍԺ)2. Լամին Յամալ (Բարսելոնա)3. Ռաֆինյա (Բարսելոնա)4. … Read more

«Ֆիորենտինան» ձեռք կբերի Ռոբին Գոսենսի տրանսֆերը

Ձախ պաշտպան Ռոբին Գոսենսն, ով անցյալ ամռան վերջին վարձակալությամբ է «Ֆիորենտինա» տեղափոխվել «Ունիոն Բեռլինից», գերազանցել է «Մանուշակների» կազմում խաղերի մասնակցության 60%-ը, ուստի նա կարող է շարունակել հանդես գալ արդեն որպես իտալական ակումբի ֆուտբոլիստ։ «Ֆիորենտինան» 30-ամյա Գոսենսի համար կվճարի 7.5 միլիոն եվրո։ Այս մասին հաղորդում է Goal-ը։ Ռոբին Գոսենսը «Ֆիորենտինայի» կազմում մասնակցել է 37 խաղի, խփել … Read more