Եվրոպական գրանդը ցանկանում է խոշոր տրանսֆեր իրականացնել

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա պորտուգալացով հետաքրքրված է «Չելսին»։ Լոնդոնցիները սկսել են վերանայել բանակցություններ խաղացողի հնարավոր տրանսֆերի շուրջ, և «Միլանը» պատրաստ է բաց թողնել հարձակվողին 75 միլիոն եվրոյի դիմաց։ Լեաուն այս մրցաշրջանում անցկացրել է 48 խաղ, խփել 12 գոլ և կատարել 13 … Read more

Թեո Էրնանդեսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է Նիկոլո Շիրան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդն արդեն իսկ առաջին հարցումն է արել 27-ամյա ֆրանսիացու հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է 2026 թվականի հունիսին։ Նա կարող է լքել թիմը այս ամռանը, եթե հրաժարվի երկարաձգել պայմանագիրը։ 2017-ից 2019 թվականներին ֆուտբոլիստը հանդես եկել … Read more

SERIE A. «Յուվենտուսը» և «Լացիոն» չպարզեցին հաղթողին 🎥

SERIE A. «Յուվենտուսը» և «Լացիոն» չպարզեցին հաղթողին 🎥 – Proffootball https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=9a163207fa SERIE A. «Յուվենտուսը» և «Լացիոն» չպարզեցին հաղթողին 🎥 Ա Սերիայի 36-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» արտագնա խաղում մրցեց «Լացիոյի» դեմ։ Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Խաղի հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին 51-րդ րոպեին։ 90+6-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն հավասարեցրեց … Read more

Եվրոպական գրանդը պատրաստ է 85 միլիոն եվրո վճարել Վիկտոր Օսիմհենի համար

«Յուվենտուսը» պատրաստ է «Նապոլիին» 85 միլիոն եվրո առաջարկել՝ ներառյալ բոնուսները, հարձակվող Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նիգերիացի ֆուտբոլիստի պայմանագրում կա 75 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, սակայն այն վերաբերում է միայն Իտալիայից դուրս գտնվող ակումբներին։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ալ-Հիլալը»։ Սաուդյան ակումբը պատրաստ է 26-ամյա … Read more

«Ինտերը» մոտ է բրազիլացի վինգերի հետ պայմանագիր կնքելուն

«Ինտերը» մոտ է «Մարսելի» բրազիլացի վինգեր Լուիս Էնրիկեին ձեռք բերելուն։ Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, կողմերը համաձայնության են եկել երկարաժամկետ պայմանագրի շուրջ՝ տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձով։ Միլանյան թիմը այժմ պետք է համաձայնեցնի տրանսֆերի գինը «Մարսելի» հետ՝ գործարքն ավարտին հասցնելու համար։ Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։

Ալեխանդրո Գարնաչոն կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի ապագան դեռևս հարցականի տակ է։ Give Me Sport-ի տվյալներով՝ ակումբի ղեկավարությունը քննարկում է 20-ամյա արգենտինացուն վաճառելու հնարավորությունը, եթե լինի շահավետ առաջարկ։ Աղբյուրը պնդում է, որ հարձակվողի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մինչև մայիսի վերջը։ «Նապոլին» համարվում է Գարնաչոյի տրանսֆերի հիմնական հավակնորդը, և «Յունայթեդը» մոտ ապագայում պլանավորում է դիմել իտալական ակումբին՝ հնարավոր … Read more

Կևին Դե Բրույնեն կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Մանչեսթեր Սիթիի» աստղ Կևին Դե Բրույնեն ամռանը կհեռանա ակումբից, որտեղ անցկացրել է 10 տարի։ Այս պահին բազմաթիվ լուրեր են շրջանառվում այն մասին, թե որտեղ է բելգիացին շարունակելու իր կարիերան։ Բելգիական HLN լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Կևինը կարող է կարիերան շարունակել իտալական «Նապոլիում»։ Նշվում է, որ 33-ամյա խաղացողի կինը՝ Միշել Լակրուան, նկատվել է Նեապոլում, որտեղ, ըստ տեղեկությունների, տուն … Read more

Սեսկ Ֆաբրեգասը ճանաչվել է Ա Սերիայի ապրիլ ամսվա լավագույն մարզիչ

«Կոմոյի» մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը ճանաչվել է Սերիա Ա-ի ապրիլ ամսվա լավագույն մարզիչ։ Այս մասին հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։ Անցյալ ամիս Ֆաբրեգասի գլխավորությամբ ակումբը Իտալիայի առաջնությունում անցկացրեց չորս խաղ։ Սեսկի թիմը հաղթել է «Մոնցային» (3-1), «Տորինոյին» (1-0), «Լեչեին» (3-0) և «Ջենովային» (1-0): Ի դեպ, մայիսին «Կոմոն» արդեն կարողացել է հաղթել «Պարմային» (1-0) և առաջնությունում իր … Read more

«Միլանի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան իրենց մայրերի ազգանունները կրող մարզաշապիկով

«Միլանի» ֆուտբոլիստները Իտալիայի առաջնության «Բոլոնիայի» դեմ խաղում խաղադաշտ դուրս կգան մարզաշապիկներով, որոնց վրա նշված կլինեն իրենց մայրերի ազգանունները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակցիան նվիրված է Մայրության օրվան: Մայրերի ազգանունները կհնչեն թիմի կազմի պաշտոնական հայտարարության ժամանակ և կցուցադրվեն «Սան Սիրո» մարզադաշտի էկրաններին ու վահանակներին։ Խաղի ընթացքում մարզադաշտում կցուցադրվեն նաև ֆուտբոլիստների և ակումբի լեգենդների մայրերի լուսանկարները։ … Read more

Դևիդ Բեքհեմը նշել է, թե ով է ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանը

Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը Պաոլո Մալդինիին անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպան։ «Երբ միացա «Միլանին», այնտեղ խաղում էին Պիրլոն, Նեստան և Մալդինին։ Պաոլոն բացառիկ էր՝ լավագույն ավագ, առաջնորդ և պաշտպան, որ երբևէ տեսել եմ։ Նույնիսկ 41 տարեկանում նա հիանալի կարդում էր խաղը», – մասել է Բեքհեմը։ Նշենք, որ … Read more