Լուիս Դիասը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը մտադիր է մնալ անգլիական ակումբում: Այս մասին հայտնում է Express-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա կոլումբիացին չի պլանավորում լքել «Լիվերպուլը», չնայած «Բարսելոնայի» հետաքրքրությանը։ Այս մրցաշրջանում Դիասը մասնակցել է 48 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։