Էնդրյու Ռոբերտսոնը կարող է տեղափոխվել Շոտլանդիայի առաջնություն

«Լիվերպուլի» եզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կարող է տեղափոխվել Շոտլանդիայի առաջնություն, ըստ Football Insider-ի։ Աղբյուրի համաձայն՝ «Սելտիկը» հետաքրքրված է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ռոբերտսոնի պայմանագիրը «Լիվերպուլիի» հետ լրանում է հաջորդ ամռանը։ Կողմերը դեռևս չեն համաձայնվել պայմանագրի երկարաձգման շուրջ։ Պաշտպանը այս մրցաշրջանում անգլիական թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

«Մանչեսթեր Սիթին» չի փոխանակի Վինիսիուսին Էրլինգ Հոլանդի հետ

«Ռեալ Մադրիդը» կարող է վաճառել Վինիսիուս Ժունիորին 2026 թվականին, որի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։ Բրազիլացին նույնիսկ կարող է տրանսֆերի խնդրանք ներկայացնել Խաբի Ալոնսոյի հետ վատ հարաբերությունների պատճառով։ Պրեմիեր Լիգայի բոլոր առաջատար ակումբները, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին», կարող են մրցակցել Վինիսիուսի համար։ Այնուամենայնիվ, «Քաղաքայինները» չեն դիտարկի Վինիսիուսին Էրլինգ Հոլանդի հետ փոխանակելու հնարավորությունը, … Read more

Պեպ Գվարդիոլան չգիտի՝ Էրլինգ Հոլանդը կխաղա՞ Պրեմիեր Լիգայի առաջիկա խաղում, թե՞ ոչ

Հարձակվող Էրլինգ Հոլանդը բաց է թողել Լիգայի գավաթի խաղը «Սուոնսիի» դեմ։ Հանդիպումից առաջ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ նորվեգացին աննշան առողջական խնդիրներ ունի։ «Հոլանդը պատրաստ կլինի՞ հաջորդ խաղին։ Դեռ չգիտեմ։ Կտեսնենք», – լրագրողներին ասել է Գվարդիոլան։ «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Սուոնսիին»։ Պեպ Գվարդիոլայի թիմը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի … Read more

Լիսանդրո Մարտինեսի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 2025 թվականի փետրվարին 27-ամյա արգենտինացին ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստացավ։ Մարտինեսը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 91 հանդիպում, խփել երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

«Արսենալը» բացառիկ ռեկորդ է սահմանել անգլիական ֆուտբոլի պատմության մեջ

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի լիգայի գավաթի չորրորդ փուլում տանը 2-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»՝ սահմանելով անգլիական ֆուտբոլի բոլոր ժամանակների ռեկորդ։ Opta Sport վիճակագրական պորտալի փոխանցմամբ՝ «Արսենալը» դարձել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի առաջին թիմը, որը մեկ ամսվա ընթացքում վեց խաղում վեց անգամ անառիկ է պահել իր դարպասը։ «Արսենալը» նախկինում Պրեմիեր Լիգայում հաղթել էր «Քրիսթալ Փելասին» (1-0), «Ֆուլհեմին» (1-0) … Read more

Հայտնի են Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակի թեկնածուների անունները

Պրեմիեր Լիգան հրապարակել է հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակի թեկնածուների անունները։ Ցուցակում ընդգրկված են Ռուբեն Ամորիմը (Մանչեսթեր Յունայթեդ), Միկել Արտետան (Արսենալ), Ունայ Էմերին (Աստոն Վիլա) և Անդոնի Իրաոլան (Բորնմութ)։ Մրցանակի հաղթողը կորոշվի երկրպագուների և մասնագետների քվեարկությամբ, որի արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 3-ին։

Ֆիլ Ֆոդենը դիմել է իրավաբանական օգնության

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը դիմել է իրավաբանական օգնության՝ իր երեխաների մասին կեղծ տեղեկություններ տարածելուց հետո, հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ Ֆոդենը և նրա ընկերուհի Ռեբեկա Քուքը վրդովված են եղել սոցիալական ցանցերում իրենց 6-ամյա որդու՝ Ռոնիի մահվան և 4-ամյա դստեր՝ Թրուի քաղցկեղի ախտորոշման մասին կեղծ տեղեկատվության տարածումից։ Անհայտ անձինք օգտագործել … Read more

Հայտնի է Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուների անունները

Պրեմիեր Լիգան հրապարակել է հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուների անունները։ Թեկնածուների թվում են պաշտպաններ Մեթի Քեշը (Աստոն Վիլա), Նորդի Մուկիելեն (Սանդերլենդ) և Յուրիեն Թիմբերը (Արսենալ), կիսապաշտպան Բրունո Գիմարայեշը (Նյուքասլ) և հարձակվողներ Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի), Էլի Ժունիոր Կրուպին (Բորնմութ), Բրայան Մբեմոն (Մանչեսթեր Յունայթեդ) և Իգոր Տիագոն (Բրենտֆորդ)։ Հիշեցնենք, որ օգոստոսին լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Էվերթոնի» … Read more

«Ռոման» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստով

«Ռոման» հույս ունի ուժեղացնել իր կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ըստ Transfer News Live-ի՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին, «Ռոման» հետաքրքրված է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ ձեռք բերել հարձակվող Յոզուա Զիրկզեին։ 24-ամյա Զիրկզեն այս մրցաշրջանում նվազագույն խաղաժամանակ է ստացել և, հավանաբար, ձմռանը կցանկանա լքել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Transfermarkt պորտալը հոլանդացուն գնահատում է 28 միլիոն եվրո։

Դայո Ուպամեկանոն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է տեղափոխվել Անգլիայի լավագույն ակումբներից մեկը մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։ «Բավարիայի» ղեկավարությունը դեռևս չի համաձայնեցրել նոր պայմանագիրը ֆրանսիացու հետ, և նրա ներկայիս պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։ TBR Football-ի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի հետ վերջերս կապ են հաստատել «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։ Պրեմիեր Լիգայի երեք գրանդներն էլ … Read more