Պեպ Գվարդիոլան չգիտի՝ Էրլինգ Հոլանդը կխաղա՞ Պրեմիեր Լիգայի առաջիկա խաղում, թե՞ ոչ

Հարձակվող Էրլինգ Հոլանդը բաց է թողել Լիգայի գավաթի խաղը «Սուոնսիի» դեմ։ Հանդիպումից առաջ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ նորվեգացին աննշան առողջական խնդիրներ ունի։

«Հոլանդը պատրաստ կլինի՞ հաջորդ խաղին։ Դեռ չգիտեմ։ Կտեսնենք», – լրագրողներին ասել է Գվարդիոլան։

«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Սուոնսիին»։ Պեպ Գվարդիոլայի թիմը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 2-ին՝ Պրեմիեր Լիգայի շրջանակներում տանը՝ «Բորնմութի» դեմ։

Leave a Comment