Կարծում եմ՝ նա թույլ մարզիկ է․ Ծառուկյանը ձեռնոց է նետել UFC-ի նորաթուխ չեմպիոնին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պարզաբանել է, թե ինչու նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիային չի համարում ուժեղ մարտիկ։ «Բրայս Միտչելը, որը թեթևքաշային կարգի վատագույն մարտիկներից է, կարողացավ Թոփուրիային գետնին տապալել և խելահեղ դիրքից բռնվածք կատարել։ Արդեն միայն դա ինձ բավական է՝ ասելու համար, որ Թոփուրիան բարձր մակարդակի մարտիկ չէ։ … Read more

Արմանը արձագանքեց․ Ծառուկյանը պատասխանել է Թոփուրիայի սադրիչ խոսքերին — Armsport.am

UFC-ի թեթևքաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Թոփուրիան վերջերս անդրադարձել է նույն քաշային կարգում տիտղոսի նախկին հավակնորդ, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանին՝ նշելով, թե վերջինս վախեցած տեսք ուներ, երբ ինքը նոկաուտի ենթարկեց Չարլզ Օլիվեյրային UFC 317-ի գլխավոր մենամարտում։ «Նրա դեմքին ապշահար արտահայտություն կար, երբ տեսավ, որ ես նոկաուտի ենթարկեցի Օլիվեյրային։ Հավանաբար ինքն իրեն ասում էր՝ «Ես կարող … Read more

Մախաչևն այլևս առաջինը չէ․ UFC-ն 600 օր անց անկախ քաշային կարգի վարկանիշում նոր առաջատար ունի

Դառնալով UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն՝ Իլյա Թոփուրիան գահընկեց արեց Իսլամ Մախաչևին անկախ քաշային կարգի (P4P) վարկանիշային աղյուսակի առաջին տեղից։ Հունիսի 29-ին վրացական ծագումով իսպանացի մարտիկը՝ Թոփուրիան, UFC 317 մրցաշարի գլխավոր մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց բրազիլացի Չարլզ Օլիվեյրային և նվաճեց թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Այս հաղթանակից հետո Թոփուրիան առաջ անցավ Մախաչևից և … Read more

UFC 317. Արման Ծառուկյանն արձագանքել է Թոփուրիայի հաղթանակին — Armsport.am

UFC 317 մրցաշարում Իլիա Թոփուրիայի՝ Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ տարած հաղթանակից հետո MMA մարտիկ Արման Ծառուկյանն արձագանքել է սոցիալական ցանցերում։ Մենամարտն ավարտվել է Թոփուրիայի հաղթանակով առաջին ռաունդում՝ նոկաուտով։ Այս հաղթանակով Թոփուրիան դարձել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն։ «Չարլզը չպետք է ընդհանրապես տիտղոսի համար մենամարտեր։ Ես կարող եմ շատ հեշտ ավարտել Թոփուրիայի հետ մենամարտը, ամեն ինչ … Read more

🎥 Իլիա Թոփուրիան՝ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն — Armsport.am

Հունիսի 29-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) տեղի ունեցած UFC 317 մրցաշարի գլխավոր մենամարտում վրացական ծագում ունեցող իսպանացի մարտիկ Իլիա Թոփուրիան նոկաուտով հաղթանակ է տարել բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ՝ դառնալով թեթև քաշային կարգի նոր չեմպիոն: Այս հաղթանակով Թոփուրիան, ով նախկինում եղել է կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն, նվաճել է թեթև քաշային կարգի ազատված տիտղոսը, որը հրաժարվել էր պահել … Read more

UFC 317․ Ծառուկյանը հաջողությամբ անցավ կշռման արարողությունը և կսպասի իր շանսին

Այսօր՝ հունիսի 27-ին, Լաս Վեգասում տեղի ունեցավ UFC 317-ի պաշտոնական կշռման արարողությունը։ Գլխավոր մենամարտերի բոլոր մարտիկները, հաջողությամբ հաղթահարեցին քաշային կարգի սահմանաչափը, այդ թվում՝ նաև Արման Ծառուկյանը, որը նշանակվել է որպես թեթևքաշային կարգի տիտղոսի համար մենամարտի պահեստային մասնակից։ Արման Ծառուկյանը, որը նշանակված է որպես թեթևքաշային կարգի տիտղոսի համար գլխավոր մենամարտի պահեստային մարտիկ, կշռել է 70.3 կգ, … Read more

📷 Արման Ծառուկյանն ու Խվիչա Կվարացխելիան հանդիպել են — Armsport.am

UFC-ի թեթև քաշային կարգի աշխարհահռչակ մարտիկ Արման Ծառուկյանը հանդիպել է ֆրանսիական ՊՍԺ-ի և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի հետ։ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել իրենց հանդիպումից և մակագրել՝ «Լավագույնը»։ Կվարացխելիան նախորդ մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 12 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև 2029 թվականը, իսկ Transfermarkt-ի … Read more

Արման Ծառուկյանը կլինի Թոփուրիա – Օլիվեյրա մենամարտի պահեստային մարտիկը

UFC թեթև քաշային կարգի վարկանիշի առաջին համար Արման Ծառուկյանը հաստատել է, որ կստանձնի պահեստային մարտիկի դեր Իլիա Թոփուրիայի և Չարլզ Օլիվեյրայի միջև UFC 317 մրցաշարի գլխավոր՝ չեմպիոնական մենամարտում։ 28-ամյա հայ մենամարտիկը այս մասին հայտնել է իր սոցիալական ցանցերում։ «Ես ապահովագրում եմ UFC 317-ի գլխավոր մենամարտը», — գրել է Ծառուկյանը։ Ավելի վաղ Թոփուրիան նշել էր Ծառուկյանի՝ … Read more

Ես կընդունեի այդ մենամարտը, քանի որ նա մեծ ճանաչում ունի․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ: «Փիմբլեթը վերջին մենամարտում շատ լավ հանդես եկավ: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Եթե ինձ առաջարկեն ամռանը նրա դեմ մենամարտել, ես կհամաձայնեմ: Ես կընդունեի այդ մենամարտը, քանի որ նա մեծ … Read more

Արման Ծառուկյանը նշել է այն մրցակիցների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտել

Թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը նշել է այն մրցակիցների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտել, եթե չստանա տիտղոսի համար մենամարտի հնարավորություն։ «Ես ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար կամ թոփ 5-ում գտնվող մրցակցի հետ։ Բայց ես հասկանում եմ UFC-ի դիրքորոշումը։ Առայժմ առաջարկներ չկան, կսպասեմ։ Բելալ Մուհամմադի մենամարտից հետո պարզ կդառնա հետագա … Read more