Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եղվարդում․ կան վիրավորներ

Հունվարի 9-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Էդ 13-ն ընդամենը դրա շաբաշ ֊ շոուին փորձեցին թափ հաղորդեն… »

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Թե բա 13 քահանա է միացել աղանդավոր Նիկոլի շարժմանը… Ոչ ոք էլ չի միացել… Դրանք շատ վաղուց նրան են եղել ու հիմա, ընդամենը բարձրաձայնեցին, որ դրա շաբաշ ֊ շոուին թափ հաղորդեն… »։

«Ձեզ թվում է՝ եկեղեցական թավշե հեղափոխություն է արվելո՞ւ․ ո՛չ»․ Արթուր Գևորգյան

Ձեզ թվում է, թե եկեղեցում չգիտեի՞ն տիրադավերի մեքենայությունների մասին։Թե գիտեին ու համբերատար, խնամքով պահում էին բարուրի ու հորդորի մեջ։Ձեզ թվում է, եկեղեցական թավշե հեղափոխություն է արվելո՞ւ Ո՛չ։Բայց լինելու է ճակատագրականը։Էսօր եմ ասում, ինչպես 18-ի մարտի 31-ին։Սա կատաստրոֆիկ բանի է մեզ տանելու։Շատ վատ բանի ու երկարատև տքնանքի»։

Վեհափա՛ռ Տեր, Հայ Եկեղեցու համեստ սպասավորիս աղոթքով քաջառողջ ու համբերատար եղեք. Տեր Կոմիտաս

Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյանը գրում է. «Վեհափա՛ռ Տեր, Հայ Եկեղեցու համեստ սպասավորիս աղոթքով ու զորակցությամբ քաջառողջ ու համբերատար եղեք: Անփոփոխ եմ… Իմ խրամատից Հայաստանը չի երևում… »:

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին պետք է դադարեցնել համատարած այս աղմուկը․ Տեր Վահրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News «Ամանորյա իր պատգամի մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հստակ ուղերձներ հղեց ամենքիս՝ և՛ հոգևորական, և՛ աշխարհական իր զավակներին, անխտիր ամենքին՝ անկախ աստիճանից ու հանգամանքից։ Թերևս պետք է վերստին ունկնդրել, վերընթերցել։ Օրինակ՝ «Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության»,- հռչակում է Սուրբ Գիրքը (Ա Կոր. 14։33)։ Մեր կյանքում երկնապարգև … Read more

Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է. Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ. Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է: Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար:  Եկեղեցին չի դառնալու գործակալական ցանց` ժողովրդի իշխանությունը տապալելու և պետականությունը կազմալուծելու համար: Եկեղեցին ուժեղացնելու է Պետությանը: Պետությունը ուժեղացնելու է Եկեղեցուն:  Ժողովուրդը զորանալու է ուժեղ Պետությամբ և ուժեղ Եկեղեցով»:

«Չինական հարավային ավիաուղիներ»-ն ավելացնում է չվերթների քանակը դեպի Թուրքիա

«Չինական հարավային ավիաուղիներ»-ը (China Southern Airlines) ավելացնում է Թուրքիա չվերթների քանակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նշվում է, որ ընկերությունը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Թուրքիան Չինաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ։ Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 2-ից։ 2026-ի մարտի 23-ից սկսած ավիաընկերությունը կավելացնի Չինաստանի տարբեր … Read more

Aurora News | Մի խումբ քահանաներ իրենց հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Մի խումբ քահանաներ իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։ Այս մասին Հայ եկեղեցու նորություններ ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Տեր Պարգև քահանա Զեյնալյանը, Զարեհ քահանա Աշուրյանը, Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը, Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյանը և մի խումբ այլ քահանաներ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ … Read more

Aurora News | ՄԱԿ-ը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային կազմակերպություններից դուրս գալը

Միացյալ Նահանգները դեռևս չի կապվել ՄԱԿ-ի հետ՝ կազմակերպության մի քանի կառույցներից դուրս գալու իր որոշման մասին պաշտոնապես հայտարարելու համար, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն: «Մենք տեսանք հայտարարությունը, բայց դեռ շատ հարցեր կան», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Դյուժարիկը ։ Հավելենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, … Read more

Aurora News | Անհամբեր սպասում եմ Կոլումբիայի նախագահի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ անհամբեր սպասում է Գուստավո Պետրոյի հետ Սպիտակ տանը փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված հանդիպմանը։ Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպումը դրական ազդեցություն կունենա Կոլումբիայի և Ամերիկայի համար։