«Ուսուցիչը չի կարող համարվել գործընթացի թերությունների պատասխանատու»․ բաց նամակ՝ ԳԹԿ-ին

Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը բաց նամակ է հղել Գնահատման և թեստավորման կենտրոնին (ԳԹԿ), որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարություն և աշխատակազմ.Սույն բաց նամակը հրապարակվում է, քանի որ մինչ օրս ԳԹԿ-ին Սփյուռ ՏՑ-ում տեղադրված պաշտոնական կապի միջոցով ուղարկված նամակի վերաբերյալ ստացման հաստատում չի տրամադրվել, ուստի այն նպատակ ունի արձանագրել … Read more

Հայաստանի բուհերից մեկի ամբիոնի վարիչը ծшնր վնшuվшծքներпվ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն

Հունվարի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  շտապօգնության խումբը Կնունյանց փողոցից «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած, արյունահոսող վերքեր» … Read more

2025 թվականին ՊԵԿ-ն ապահովվել է 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ … Read more

2026 թվականին կանցկացվեն վարժական հավաքներ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց 2026 թվականին վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը։ Ըստ որոշման՝ 2026 թվականի ընթացքում կանցկացվեն վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար։ Հավաքների նպատակն է ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահության ուժեղացումը՝ պահեստազորայինների ներգրավման միջոցով։ Որոշմամբ սահմանվում է վարժական հավաքների … Read more

Իռլանդիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Չինաստանի հետ

Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը, որը պաշտոնական այցով Չինաստանում է, պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Չինաստանի հետ այնպիսի…

Հայաստանն ապաշրջափակվելու է՝ որքան էլ որոշները մեթոդիչկայով կռկռան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարեսկզբին ավանդաբար հանդես եկավ լրատվամիջոցների հետ ասուլիսով։ Բնականաբար նա ադրադարձավ նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Եվ բնականաբար այս ասուլիսը ևս, ինչպես նախորդները, չէր կարող չգրավել Հայաստանի մամուլի ուշադրությունը։ Հայաստանյան մամուլում անմիջապես հայտնվեցին նաև որոշ վայ «փորձագետների» «վերլուծությունները»։ Դրանք, սակայն, արված չէին Հայաստանի Հանրապետության պետական շահի տեսանկյունից՝ դիտարկելու Ալիևի հայտարարությունների, հռետորաբանության, նարատիվների դրական … Read more

«Եթե դեռ ընտրություն չի եղել և ոչ ոք չի քվեարկել, հարց է ծագում՝ ո՞վ և ո՞ւմ է անցկացրել»

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեն46 մուլտֆիլմից այս դրվագը փառահեղ կերպով մերկացնում է ՔՊ-ի ներքին հիերարխիկ էությունը։ «Արքան» ամեն ինչ է, հպատակները՝ ոչինչ։ Նիկոլի պատկերը որպես կենտրոնական ֆիգուր անբնական խոշորացված է և նրան տրվել է եգիպտական սֆինքսի խարիզմատիկ ձև, բայց առանց խորքային բովանդակության։ Գլխի և մարմնի անհամամասնությունը խորհրդանշում է պատվիրատուի … Read more

Բաղրամյան պողոտայում 4 մեքենա են բախվել․ մանրամասներ

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 75 շենքի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Գ.-ի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Արման Բ.-ի վարած «Jeep» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սամվել Պ.-ի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ … Read more

Փաշինյանն ուժային բլոկի հաշվետվություն է պահանջելու․ ԶԼՄ-ն չի բացառել պաշտոնանկությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ այցելել ուժային գերատեսչություններ, հանդիպումներ ունենալ աշխատակիցների և ղեկավարության հետ, հարցեր ուղղել նրանց աշխատանքի և ձեռք բերված արդյունքների մասին՝ հաշվետվություն պահանջել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականը չի բացառել, որ այցերի արդյունքում հնարավոր են պաշտոնանկություններ կամ հրաժարականի դիմումներ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները լրջորեն պատրաստվում են Փաշինյանի … Read more