2026 թվականին կանցկացվեն վարժական հավաքներ

2026 թվականին կանցկացվեն վարժական հավաքներ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց 2026 թվականին վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը։

Ըստ որոշման՝ 2026 թվականի ընթացքում կանցկացվեն վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար։ Հավաքների նպատակն է ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահության ուժեղացումը՝ պահեստազորայինների ներգրավման միջոցով։

Որոշմամբ սահմանվում է վարժական հավաքների անցկացման ժամկետները, նպատակները, ներգրավվող պահեստազորայինների թվաքանակն ու մասնագիտությունները, ինչպես նաև ներգրավման փուլերը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներգրավվել ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։

Վարժական հավաքների կազմակերպման ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ընդհանուր անհրաժեշտ ֆինանսավորումը կազմում է 3 մլրդ 111 մլն դրամից ավելի, որի մի մասը կփոխհատուցվի պաշտպանության նախարարության համակարգում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տնտեսված միջոցներով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment