Փաշինյանն ուժային բլոկի հաշվետվություն է պահանջելու․ ԶԼՄ-ն չի բացառել պաշտոնանկությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ այցելել ուժային գերատեսչություններ, հանդիպումներ ունենալ աշխատակիցների և ղեկավարության հետ, հարցեր ուղղել նրանց աշխատանքի և ձեռք բերված արդյունքների մասին՝ հաշվետվություն պահանջել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականը չի բացառել, որ այցերի արդյունքում հնարավոր են պաշտոնանկություններ կամ հրաժարականի դիմումներ։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները լրջորեն պատրաստվում են Փաշինյանի այցին՝ փաստաթղթեր են հավաքում, ենթականերից արձանագրություններ են պահանջում, որպեսզի վարչապետի բոլոր հարցերի պատասխանները լինեն։

Փաշինյանն արդեն այցելել է ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարություններ:

Leave a Comment