Որտեղ որ իշխանությունը տեսնում է, որ գաղափարապես պարտվում է, նա գերադասում է խուսափել բանավեճից. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «Պետրոս Ղազարյանը երկու օր առաջ հարցազրույց է տվել, որում փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչու ինձ` Լևոն Զուրաբյանիս չի կանչում Հանրային հեռուստատեսության եթեր: Ահա նրա հիմնավորումը. «Լևոն Զուրաբյանը նենց սպառնում ա իշխանությանը, որ իշխանությունները զանգեն ինձ ասեն «էս Լևոն Զուրաբյանը 0,7 տոկոս ունի, հանկարծ որ կանչես, կարող ա … Read more

Նարեկ Սամսոնյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը. Ռուբեն Մելիքյան

Նարեկ Սամսոնյանին քիչ առաջ վերջապես տեղափոխեցին հիվանդանոց, նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը: Քիչ անց՝ լայվ հացադուլի ու մնացած հարցերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ ՄԻՊ-ը հայտնել էր, որ պահանջել է Սամսոնյանի վիրահատությունը կազմակերպել սահմանված ձևաչափով: Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի … Read more

«Քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրագործմանը ԵՄ աջակցությունը». Կոս

Հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրագործմանը ԵՄ աջակցությունը։ Այս մասին հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ «Պայմանավորվել ենք ակտիվացնել աշխատանքը Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ», – նշել է նա։

Հայկ Մարտիրոսյանը դարձել է Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարի հաղթող – Armenia Today

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարի հաղթող, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։  Շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր։ Մրցաշարը տեղի է ունեցել հունվարի 16-18-ը։ Այս տարվա մրցաշարը նշում է ինչպես Կերեսի ծննդյան 110-ամյակը, այնպես էլ միջոցառման գլխավոր կազմակերպիչ Էստոնիայի «Կալև» մարզական ընկերության 125-ամյակը։ Մրցաշարի հոբելյանական … Read more

Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել «Իզմիլյան» ԲԿ. Մելիքյան (Տեսանյութ)

Ֆեյսբուքյան եթերում փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանն իր ընտրությամբ տեղափոխվել է «Իզմիլյան» ԲԿ և բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը։ «Հացադուլի 14-րդ օրն էր, արտաքինից շատ ավելի վատ էր, հյուծված։ Նա ասաց, որ բժշկի հետ խոսել է, որի ժամանակ բժիշկն ասել է իր հիվանդության և հացադուլի ազդեցության բոլոր հետևանքները և ցուցել է անհապաղ հոսպիտալացնել։ Այս ամենը … Read more

Ցանկացած պահի հնարավոր է Սամսոնյանի սրտի աշխատանքի և շնչառության անսպասելի և կտրուկ վատթարացում. Բժիշկ

Այսօր՝  հունվարի 22-ին  քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 14-րդ օրն է: Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին: Բժիշկ Եկատերինա Թաիրյանն ամեն օր իր էջում  ներկայացնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ՝ հացադուլի ամեն հաջորդ օրը։  Հացադուլի 14-րդ օր. ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՓՈՒԼ «Օկուպացիոն ռեժիմի կողմից պատանդառված Նարեկ Սամսոնյանի կյանքը շարունակում է մնալ … Read more

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Աբովյան համայնքի բնակիչների հետ հանդիպում կունենա

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հունվարի 25-ին՝ ժամը 13:00-ին, Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դահլիճում  հանդիպում կունենան Աբովյան համայնքի  բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, գրելով՝ «Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ, սիրով սպասում ենք ձեզ»։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել, անցյալ շաբաթ նրանք Գեղարքունիքի … Read more

Դավոսում մեկնարկել է Թրամփի Խաղաղության խորհրդի հանդիպումը. ներկա է նաև Փաշինյանը

Դավոսում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի հանդիպումը. ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կազմակերպության կանոնադրության ստորագրումը սպասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։