Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
19 Սեպտեմբեր, 2026 15:07 Քաղաքականություն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Նրան ուղեկցել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնյաներ։ Հիշեցնենք, որ այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է։