Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը միանում է հայ ժողովրդին

Այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար մարտի դաշտում ընկած իր զավակներին։ Այս մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ: «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը միանում է հայ ժողովրդին»,- ասված է Ֆրանսիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Հյուրն ասում է «TRIPP»-ը այսպես, այնպես. հաղորդավարը ուղղում է` «TRIPP»-ը չէ, Զանգեզուրի միջանցքը. Ղազարյան

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ զարմանք հայտնելով հայաստանյան հեռուստաալիքներից մեկով ցուցադրված հաղորդման հաղորդավարի մեկնաբանության կապակցությամբ: «TV 5 եմ նայում։ Հյուրը ասում է՝ «TRIPP»-ը այսպես, այնպես։ Հաղորդավարը ուղղում է` «TRIPP»- չէ ,Զանգեզուրի միջանցքը»,- գրել է Ղազարյանը:   «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 280 դիտում

Ֆրանսիան օրինագիծ է ընդունել, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտքը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի անդամները աջակցել են 15 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելող օրինագծին։ Այս մասին հաղորդում է BFM TV-ն։ Այս օրինագծերի փաթեթի մեկ այլ մասը կարգելի բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Օրինագծերը հաջորդիվ պետք է քննարկվեն Ֆրանսիայի Սենատում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերից … Read more

Պտղունքում անասնագոմ է այրվել՝ հրդեհելով նաև կից շինությունը

Հունվարի 26-ին՝ ժամը 21։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Սոսեի փողոցում այրվում է մեկ հարկանի շինություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմում (մոտ 40 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել է՝ … Read more

Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ ստորագրել անվտանգության մասին նոր 10-ամյա համաձայնագիր. Financial Times

Իսրայելը հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ նոր 10-ամյա անվտանգության համաձայնագիր կնքելով, որը կապահովի ամերիկյան ռազմական օգնության շրջանակը առաջիկա տարիների համար։ Այս տեղեկատվությունը հրապարակել է Financial Times-ը։ Հրատարակությունը հաղորդում է, որ Երուսաղեմը պատրաստվում է այս հարցի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների։ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմական օգնության վերաբերյալ ներկայիս փոխըմբռնման հուշագիրը գործում է … Read more

Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 87 օտարերկրացի

Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը վերջին օրերին Վրաստանից արտաքսել է 87 օտարերկրյա քաղաքացիների։ Դեպարտամենտի տվյալներով՝ միգրացիայի դեպարտամենտի ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հորդանանի, Բանգլադեշի, Թաիլանդի, Իսրայելի, Լիբանանի, Հարավային Աֆրիկայի, Սուդանի և Սիրիայի քաղաքացիներ։ Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստանի տարածք։ … Read more

ՀՀ ԱԳՆ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկվել է TRIPP-ի իրականացման շրջանակը

Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ անդրադարձ է կատարել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին և այս համատեքստում ներկայացրել է արդի զարգացումները։ Վահան Կոստանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններում վերջին ամիսներին արձանագրված շարունակական … Read more

Կառավարությունը մայիսի 4-ը հայտարարելու է ոչ աշխատանքային օր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի օրը՝ մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։ Ըստ որոշման հիմնավորման՝ գագաթաժողովին մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով և Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։ Որոշման նախագծում չի նշվում, … Read more

ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: «Հայկական … Read more