Ընդդիմությունն առաջնորդվում է Իլֆ և Պետրովի հայտնի լոզունգով

28.01.2026 | 12:10 Ընտրություններին չորս ամիս է մնացել, իսկ Հայաստանի հանրային-քաղաքական բոլոր հարցերում իրավիճակ թելադրողն իշխանությունն է։ Նույնիսկ այն հարցերում, որտեղ թվում է, թե բոլոր խաղաքարտերն ընդդիմության ձեռքում են։ Օրինակ, քաղբանտարկյալների կամ եկեղեցու խնդիրը։ Ընդդիմությունը շարունակում է առաջնորդվել Իլֆ և Պետրովի շատ հայտնի լոզունգով։ Աբսուրդ։ Հրանտ ՄԵԼԻՔ–ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Մեկնաբանություններ

««Նիպա» վիրուսի երկու դեպք է գրանցվել»․ Հնդկաստանի ԱՆ

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հերքել է երկրում Նիպա վիրուսի հինգ դեպքի մասին տեղեկությունները՝ նշելով, որ 2025 թվականի դեկտեմբերից ի վեր Արևմտյան Բենգալիայում գրանցվել է ընդամենը երկու դեպք։ «Իրավիճակը մշտական հսկողության տակ է. ձեռնարկվում են հանրային առողջապահության բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- հավելել է գերատեսչությունը։ Ավելի վաղ Independent-ը գրել էր, որ Հնդկաստանի իշխանությունները փորձում են զսպել Նիպա վիրուսի բռնկումը, … Read more

Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային օր

Հասարակություն Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային օր Աջակցիր «Ա1+»-ին Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային:  Փոխարեն   Հայաստանում կաշխատեն ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը: Նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ հունվարի 29-ի  նիստի օրակարգում: Որպես հիմնավորում նշվում է այն, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքում 8-րդ գագաթնաժողովը: Այդ օրը նախատեսվում է 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի … Read more

Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները Բունդեսթագում քննարկել են խաղաղության հեռանկարները

Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը հունվարի 27-ին Գերմանիայում մասնակցել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետի հրավերով կայացած քննարկմանը, հայտնել է ՀՀ դեսպանատան պաշտոնական Ֆեյսբուքյան էջը։ Քննարկումը կրում էր «Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ․ Պատմական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, Գերմանիայի դերը և Եվրոպայի նոր արևելյան կապը» վերտառությունը։ Իր ելույթում … Read more

ԱՄՆ-ն պատրաստ է ուժ կիրառել՝ Վենեսուելայի իշխանությունների հետ առավելագույն համագործակցություն ապահովելու համար. Ռուբիո

Մենք պատրաստ ենք ուժ կիրառել վենեսուելայի իշխանությունների հետ առավելագույն համագործակցություն ապահովելու համար, եթե այլ մեթոդներն անարդյունավետ լինեն։ Հուսով ենք, որ դա անհրաժեշտ չի լինի, բայց մենք երբեք չենք հրաժարվի ամերիկյան ժողովրդի առջև մեր պարտականությունից և այս կիսագնդում մեր առաքելությունից, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ Bloomberg-ի փոխանցմամբ։ Ռուբիոն նշել է, … Read more

UFC․ Արման Ծառուկյանը նահանջել է դասակարգման աղյուսակում

UFC-ն թարմացրել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը, որն ունի նոր առաջատար։ Ամերիկացի Ջասթին Գեյջին հունվարի 25-ին կայացած UFC 324-ում բրիտանացի Փեդի Փիմբլեթի նկատմամբ հաղթանակից ու ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո շրջանցել է Արման Ծառուկյանին ու բարձրացել առաջին տեղ։ Հայ մարտիկը նահանջել է երկրորդ տեղ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է բրազիլացի Չարլզ Օլիվեյրան։ Լավագույն հնգյակում … Read more