Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը հունվարի 27-ին Գերմանիայում մասնակցել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետի հրավերով կայացած քննարկմանը, հայտնել է ՀՀ դեսպանատան պաշտոնական Ֆեյսբուքյան էջը։
Քննարկումը կրում էր «Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ․ Պատմական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, Գերմանիայի դերը և Եվրոպայի նոր արևելյան կապը» վերտառությունը։
Իր ելույթում Ենգիբարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և դաշնային արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլին համագործակցության նախորդ ժամանակահատվածում ցուցաբերած աջակցության և կառուցողական ներդրման համար։
Դեսպանների հանդիպումը կազմակերպվել էր Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի և Աախենի համալսարանի կողմից՝ Միջազգային համագործակցության, տեխնոլոգիական դիվանագիտության և հաղորդակցության ինստիտուտի մասնակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են նաև տասնյակ փորձագետներ, խորհրդարանի անդամներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
