Իսպանիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 41-ի

Հարավային Իսպանիայում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հունվարի 19-ին հաղորդել է ABC թերթը։ Իսպանիայի և Անդալուսիայի ինքնավար համայնքի իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել ողբերգության զոհերի հիշատակին։ Ավելի վաղ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը 39 էր։ Աղետը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան Ադամուս քաղաքի մոտակայքում։ Մադրիդ մեկնող գնացքը … Read more

«Էրդողանը կարող է ուրախ լինել, սա Թուրքիայի լիակատար հաղթանակն է». Իսրայելական մամուլ

Իսրայելական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Գազայում հրադադարի հաստատման երկրորդ փուլի շրջանակներում ստեղծվելիք նոր կառույցներում՝ «Գազայի  գործադիր կոմիտեում» և «Խաղաղության խորհրդում» Թուրքիայի ներգրավվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Իսրայելական լրատվամիջոցներն այդ զարգացումը որակել են որպես «Թուրքիայի հաղթանակ», իսկ «Maariv»-լրատվականում Բեն Կասպիթի կողմից հրապարակված վերլուծության մեջ Անկարայի ներգրավումը գործընթացում մեկնաբանվել է հետևյալ խոսքերով. «Էրդողանը կարող է ուրախ լինել, … Read more

«Կարևոր ժեստ է». Պետդեպը մանրամասներ է հայտնել Ռուբիո-Բայրամով զրույցից

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում դրական է գնահատել ադրբեջանական վառելիքի մատակարարումները Հայաստան։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։ Զրույցը կայացել է այսօր։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Ռուբիոն վառելիքի մատակարարումն անվանել է «կարևոր ժեստ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում։ Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի … Read more

Արդյո՞ք Մեսսին վերադառնում է «Բարսելոնա»

Այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին ավարտեց իր պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ և հայտարարեց խաղացողի կարիերան ավարտելու մասին, սոցիալական ցանցերում և կատալոնական մամուլում սկսեցին պտտվել լուրեր, այն մաին, որ արգենտինացի լեգենդը կարող է վերադառնալ «Կամպ Նոու», սակայն այս անգամ ոչ թե 10 համարի մարզաշապիկով, այլ… կոստյումով։ Ըստ «Mundo Deportivo»-ի և մի քանի հեղինակավոր ինսայդերների՝ «Բարսելոնայի» … Read more

Ահաբեկիչներով լի բանտերն անցել են Սիրիայի կառավարության հսկողության տակ. Իրաքը կենտրոնացրել է ուժերը

Իրաքյան զորքերը կենտրոնանում են Սիրիայի հետ սահմանի երկայնքով, այն իրադարձությունից հետո, երբ Դամասկոսը վերահսկողություն է հաստատել ԴԱԻՇ-ի հազարավոր զինյալների պահման բանտերի նկատմամբ։«Սահմանները անվտանգ կերպով պահպանվում են, և զորքերը պատրաստ են ահաբեկչական ցանկացած ներթափանցման», – ասել է Իրաքում գործողությունների փոխհրամանատար Քաիս ալ-Մոհամմադավին։ Երեկ երեկոյան Սիրիայում կառավարական ուժերի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև կնքված հրադադարի և լիակատար … Read more

Անկարան հերքել Է Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչներին ազատ արձակելու մասին պնդումները

https://arm.sputniknews.ru/20260119/ankaran-herqel-e-siriajum-ip-i-ahabekichneri-azatagrman-masin-pndumnery-97910379.html Անկարան հերքել Է Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչներին ազատ արձակելու մասին պնդումները Անկարան հերքել Է Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչներին ազատ արձակելու մասին պնդումները Sputnik Արմենիա Իշխանությունները հանրությանն ու տարածաշրջանի երկրներին հորդորել են կարևորություն չտալ ոչ հավաստի հաղորդագրություններին, որոնք կարող են նպաստել լարվածության… 19.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-19T23:23+0400 2026-01-19T23:23+0400 2026-01-19T23:27+0400 թուրքիա «իսլամական պետություն» ահաբեկիչ https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0e/83974782_0:0:1129:635_1920x0_80_0_0_e92cd037f13939603fb3f4c2f57f172a.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – … Read more

93 տարեկան հասակում մահացել է իտալացի ոճաբան Վալենտինո Գարավանին

93 տարեկան հասակում մահացել է իտալացի ոճաբան Վալենտինո Գարավանին, որը Valentino նորաձևության տան հիմնադիրն է։ Նա մահացել է Հռոմի իր տանը։ Գարավանիին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 21-ին և 22-ին, իսկ ուրբաթ օրը՝ հունվարի 23-ին, նրան կհուղարկավորեն Աստվածամոր մեծ եկեղեցում (Սանտա Մարիա Մաջորե)։ Գարավանին զգալի հետք է թողել նորաձևության աշխարհում՝ դառնալով շքեղության և էլեգանտության խորհրդանիշ:

Սիրիայի դեմոկրատական ուժերը ազատ են արձակել ԻԼԻՊ-ի զինյшլներին Ալ-Շադադի բшնտից

Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունները, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը ազատ են արձակել ԻԼԻՊ-ի զինյալներին Ալ-Շադադի բանտից։ Սիրիական կողմը նաև ընդգծել է, որ բանտարկյալների հարցը դեմոկրատական ուժերը շահագործում են քաղաքական նպատակներով, և որ բնակչության անվտանգության ապահովումը մնում է ազգային գերակայության առարկա։ Նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է ամբողջությամբ … Read more

Մոլդովան սկսել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունն սկսել է անհրաժեշտ ընթացակարգերը հանրապետության՝ Անկախ պետությունների համագործակցությունից լիակատար դուրս գալու համար, հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայիլ Պոպշոյը։ Նա նշել է, որ նախարարությունն այժմ մշակում է միջազգային կազմակերպության ստեղծման հիմքում ընկած համաձայնագրերի, մասնավորապես՝ ԱՊՀ հիմնադիր համաձայնագրի և դրա հավելվածի, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրության չեղարկման փաստաթուղթ։ «Այս երեք հիմնարար համաձայնագրերի … Read more

Հետևելու եմ, որպեսզի համանման խուզարկություններ իրականացվեն Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի, Վլադիմիր Վարդանյանի … բնակարաններում. Հայկ Դեմոյան

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Նախ շնորհակալություն եմ հայտնում սրտացավ վերաբերմունքի ու ուշադրության համար: Այսօր իմ երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական … Read more