Անկարան հերքել Է Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչներին ազատ արձակելու մասին պնդումները

Բաժանորդագրվել

Իշխանությունները հանրությանն ու տարածաշրջանի երկրներին հորդորել են կարևորություն չտալ ոչ հավաստի հաղորդագրություններին, որոնք կարող են նպաստել լարվածության աճին:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է տեղեկություններն այն մասին, թե սիրիական բանակը Անկարայի աջակցությամբ ազատ է արձակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (արգելված Է ՌԴ-ում) զինյալներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) քրդական կազմավորումների ղեկավարությունը հայտարարել էր, որ սիրիական բանակն այսօր գրոհել է Ալ-Հասաքե նահանգի աշ-Շադդայի բանտը, որտեղ պահվում են ԻՊ-ի հազարավոր զինյալներ: Երեկոյան, ըստ ՍԴՈւ-ի, բանտի վերահսկողությունը վերացել է։ ՍԴՈւ–ն բանտարկյալների փախուստի դեպքում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր ապակայունացման պատասխանատվությունը դրել է Դամասկոսի վրա:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանը կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

«Թուրքիայի աջակցությամբ ԻՊ-ի ահաբեկիչներին ազատ արձակելու մասին լուրն անհիմն է»,– ասված է հաղորդագրության մեջ։

Կենտրոնից ընդգծել են, որ Թուրքիան տարածաշրջանում ԻՊ-ի դեմ պայքարի ամենաակտիվ և հետևողական գործողություններից մեկն է իրականացնում, և խմբավորմանը հասցվել է հակամարտության ողջ ընթացքում ամենալուրջ հարվածներից մեկը:

Իշխանությունները կոչ են արել հանրությանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին կարևորություն չտալ ոչ հավաստի հաղորդագրություններին, որոնք կարող են նպաստել լարվածության աճին:

Գազանությունը գերազանցեց ԻՊ-ի ահաբեկիչներին․ դեսպան Շիրղոլամին՝ Իրանի ցուցարարների մասին

Leave a Comment