Սիրիայի դեմոկրատական ուժերը ազատ են արձակել ԻԼԻՊ-ի զինյшլներին Ալ-Շադադի բшնտից



Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունները, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը ազատ են արձակել ԻԼԻՊ-ի զինյալներին Ալ-Շադադի բանտից։



Սիրիական կողմը նաև ընդգծել է, որ բանտարկյալների հարցը դեմոկրատական ուժերը շահագործում են քաղաքական նպատակներով, և որ բնակչության անվտանգության ապահովումը մնում է ազգային գերակայության առարկա։


Նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է ամբողջությամբ ստանձնել Հասակեի բանտերի կառավարումը և անվտանգությունը, որտեղ պահվում են ԻԼԻՊ-ի անդամները՝ համաձայն միջազգային չափանիշների։


Ավելի վաղ սենատոր Գրեհեմը հայտարարել էր, որ Ամերիկան պետք է պաշտպանի Սիրիայի բանտերը, որտեղ պահվում են ԴԱԻՇ-ի ամենավտանգավոր զինյալները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment