Վթար՝ Երևանի Հերացի փողոցում․ 6 վիրավորներից 3-ը երեխաներ են – Նորություններ 13.01.2026

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Հերացու թունելից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում բախվել են «Toyota Ipsum», «Mercedes Sprinter», «Chevrolet» և «Voyah» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Երթևեկությունը նշված հատվածում մի … Read more

Եկեղեցու դեմ իշխանության ճնշման նոր փուլը

13.01.2026 | 11:28 Ամանորի տոներից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն անցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված հակասահմանադրական քաղաքական կամպանիայի նոր փուլին՝ այն տեղափոխելով համակարգված գործողությունների մակարդակ։ Խոսքն իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ ուղղորդված և նպատակային ճնշման գործընթացի մասին է։ Հունվարի 4-ին Փաշինյանը և տասը տիրադավ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ ստեղծեցին «Համակարգող խորհուրդ»։ Իր էությամբ սա վարչապետին … Read more

Ֆասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու

2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ամանորյա դրոն շոուն կայացել է Ֆասթ Բանկի աջակցությամբ։ Կեսգիշերին Հանրապետության հրապարակում Նոր տարին դիմավորած մեր հայրենակիցներն ու մայրաքաղաքի հյուրերն ականատես են եղել տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային շոուին, որն իրականացվել է 2026 դրոնների միջոցով։ Տոնական խորհրդանիշներով հեքիաթային շոուն տևել է 12 րոպե՝ ուղեկցվելով համերգային  ծրագրով և շքեղ հրավառությամբ։ Ֆասթ Բանկը … Read more

Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում. «BMW»-ն Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ հունվարի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհն արգելված հատվածով անցնող կին հետիոտնին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 … Read more

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը – Նորություններ 13.01.2026

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը։ «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2։21)։ Այսպես Աստվածորդին անուն ստացավ՝ Հիսուս։ Հենց այսօր՝ ամեն տարի հունվարի 13-ին՝ Քրիստոսի ծնունդից ութ օր անց նշում ենք Տիրոջ Անվանակոչության … Read more

Հասմիկ Քարափուլյանի «Հայոց վանքերը»՝ ջրաներկի նուրբ գունաշարով եւ լույսով

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սեւակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է Սուրբ Ծնունդին։ Ցուցահանդեսում ներկայացված են հայկական վանքերը, որոնք արտահայտում են մեր հոգեւոր ժառանգության վեհությունն ու դարավոր ուժը։ Ջրաներկի նուրբ գունաշարի եւ լույսի միջոցով հեղինակն անդրադարձել է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին՝ փոխանցելով ինչպես վանքերի խորհրդավոր մթնոլորտը, այնպես էլ շրջապատող բնության … Read more

Արկածախնդիր վարքագիծ

13.01.2026 | 11:16 Երբ ինչ-որ չափով իշխանությունների հետ չաֆիլացված մարդիկ են իրենց ճաշակով արձագանքում Իրանում տեղի ունեցողին, դա կարելի է հասկանալ, սակայն, երբ իշանության հետ աֆիլացված մարդիկ են սկսում Իրանում «ազատությունների» մասին իրենց «արևմտյան ճաշակով» քարոզչություն անել, սա արդեն ոչ միայն արկածախնդիր վարքագիծ է, այլև քաղաքական խելահեղություն: Սա այն նույն ժանրից է, երբ այնքան ժամանակ զգուշացնում էինք, … Read more

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է «գրին քարտի» խաղարկությունը – CIVILNET

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն։ Որոշումն ընդունվել է Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգության և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսորի սպանության դեպքերից հետո, որոնցում կասկածվում է … Read more

Չինաստանը դեմ Է Իրանի գործընկերների նկատմամբ Թրամփի սակագնային քաղաքականությանը

Չինաստանը դեմ է «ցանկացած ապօրինի միակողմանի պատժամիջոցների», արձագանքելով ԱՄՆ նախագահին՝ հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակը։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ  հայտարարել էր, որ Իրանի հետ գործարար հարաբերություններ ունեցող երկրներն ԱՄՆ-ի հետ առևտրում կբախվեն 25 տոկոսի մաքսատուրքի։ Դեսպանատան խոսնակը հավելել է, որ Պեկինի դիրքորոշումը մաքսատուրքերի խտրական կիրառման դեմ հետևողական է և հստակ՝ հարկադրանքն ու ճնշումը չեն … Read more

Նախարարները ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել. գաղտնի հավելավճարներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր Կառավարությունը չի պատասխանում. հրաժարվում են հրապարակել նախարարների և փոխնխարարների ստացած պարգևների չափը: Այսպիսով, ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորներն են մեծ պարգևներ ստացել՝ մոտ 3 … Read more