Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում. «BMW»-ն Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնին



Այսօր՝ հունվարի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհն արգելված հատվածով անցնող կին հետիոտնին։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության թիվ 06 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment