Վթար՝ Երևանի Հերացի փողոցում․ 6 վիրավորներից 3-ը երեխաներ են – Նորություններ 13.01.2026

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Հերացու թունելից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում բախվել են «Toyota Ipsum», «Mercedes Sprinter», «Chevrolet» և «Voyah» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Երթևեկությունը նշված հատվածում մի փոքր դարձել է դանդաղընթաց, քանի որ բախման հետևանքով բոլոր ավտոճանապարհները հայտնվել են ենթարկելի գոտում, «Mercedes Sprinter»-ն էլ բախվել է բետոնե պատնեշին։

 

Leave a Comment