ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն։ Որոշումն ընդունվել է Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգության և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսորի սպանության դեպքերից հետո, որոնցում կասկածվում է DV ծրագրով ԱՄՆ մուտք գործած անձը: ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնում են, որ այս դադարը թույլ կտա վերանայել ծրագրի ստուգման և զտման ընթացակարգերը (vetting protocols): Նպատակն է բացահայտել գործընթացի խոցելի կողմերը և երաշխավորել, որ վիզա ստացողները սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության կամ հասարակական անվտանգության համար: Ըստ […]