«Պատկան մարմինները պարտավոր են վերացնել այս խնդիրը». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Մայր Հայաստան» խմբակցությունն ամենօրյա ռեժիմով ստանում է ահանզանգեր մայրաքաղաքում տիրող մերկասառույցի մասին։ Բազմաթիվ են նաև սոցիալական ցանցերում գրառումներն առ այն, որտեղ բնակիչները փորձում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել և հիշեցնել իրենց պարտավորությունների մասին… Ստորև ներկայացնում եմ համառոտ վիճակագրություն 2026 թվականի առաջին օրերին մայրաքաղաքի փողոցների վերաբերյալ.Երևանում … Read more

66-ամյա տղամարդու մեքենայում 603 կգ սիգ են հայտնաբերել (տեսանյութ)

Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Գեղարքունիքի մարզի պարեկները հունվարի 6-ի առավոտյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի 66-ամյա բնակչի վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան։ Պարեկները մեքենայում հայտնաբերել են սիգ տեսակի 1456 ձուկ՝ ընդհանուր 603 կգ քաշով։ Ըստ վարորդի՝ ձկները ձեռք էր բերել Վարդենիսում՝ անծանոթ անձից։ Կազմված … Read more

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան․ Հայպետհիդրոմետի տնօրեն (ՖՈՏՈ)

Հայպետհիդրոմետի տնօրենը հայտնել է, որ մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան, գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը Facebook–յան իր էջում։ Նա նշել է, որ կանխատեսումները ներկայացված են՝ … Read more

Մերկասառույցի պատճառով մեքենան հայտնվել է ձորակում․ երկու հոգու օգնություն է ցուցաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News Այսօր՝ հունվարի 8-ին, մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերի ձյունապատ հատվածներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ձորի մեջ։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի … Read more

Կստեղծվեն միասնական պայմաններ անվավոր տրանսպորտային միջոցների պարբերական տեխնիկական զննության համար

Տրանսպորտային միջոցների տեխզննումը կապահովի դրանց պիտանելիությունը, կբարելավի անվտանգությունը՝ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունը ավանություն է տվել 1997 թ. նոյեմբերի 13-ին ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների պարբերական տեխնիկական զննության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի նպատակն է ստեղծել միասնական պայմաններ անվավոր տրանսպորտային միջոցների պարբերական տեխնիկական զննության համար՝ ապահովելով դրանց … Read more

Մադուրոյի առևանգումը դավաճանության հետևանք է․ Լուկաշենկո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը դավաճանության և հանցավոր համաձայնության արդյունք է․ Белта լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին վճարել են ռազմական գործողության հաջող ընթացքի համար։ «Ես ուզում եմ՝ դուք հասկանաք. ամեն ինչ կար։ Կար համաձայնություն, գումար էր վճարվել, այդ թվում՝ Վենեսուելայի բնակիչներին՝ և՛ զինվորականներին, … Read more

ՔՊ Վարչության 2026թ. առաջին նիստը. Փաշինյան

ՔՊ Վարչության 2026թ. առաջին նիստը. Փաշինյան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին ՔՊ վարչության 2026թ. առաջին նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։