Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան․ Հայպետհիդրոմետի տնօրեն (ՖՈՏՈ)

Հայպետհիդրոմետի տնօրենը հայտնել է, որ մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան․ Հայպետհիդրոմետի տնօրեն (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան, գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը Facebook–յան իր էջում։


Նա նշել է, որ կանխատեսումները ներկայացված են՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի։


Կենտրոնի կանխատեսմամբ, Երևանում հունվարի 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն:


01-08-yerevan.jpg


Հանրապետության տարածքում հունվարի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։


01-08-armenia.jpg

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 8-ին՝ 13- 15մ/վրկ, 9-ին, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։


Leave a Comment