«Պատկան մարմինները պարտավոր են վերացնել այս խնդիրը». Սոնա Աղեկյան

«Պատկան մարմինները պարտավոր են վերացնել այս խնդիրը». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Մայր Հայաստան» խմբակցությունն ամենօրյա ռեժիմով ստանում է ահանզանգեր մայրաքաղաքում տիրող մերկասառույցի մասին։ Բազմաթիվ են նաև սոցիալական ցանցերում գրառումներն առ այն, որտեղ բնակիչները փորձում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել և հիշեցնել իրենց պարտավորությունների մասին… Ստորև ներկայացնում եմ համառոտ վիճակագրություն 2026 թվականի առաջին օրերին մայրաքաղաքի փողոցների վերաբերյալ.
Երևանում մերկասառույցի են վերածվել Կոմիտաս 3 շենքի բակը, Այգեստանն ամբողջությամբ, Այգեձոր 76, 77, 78 շենքերի բակերը, Քանաքեռ-Զեյթունն ամբողջությամբ, իսկ Դրո 10 շենքի բակը պարզապես անանցանելի է, տանիքից էլ սառցաբեկորներն են թափվում՝ ընկնելով մարդկանց գլխին, սառած է Նվեր Սաֆարյան 14/14 հասցեն ամբողջովին, Գրիգոր Արծրունի 28-ից մինչև Գյուլբենկյանը ամբողջը մերկասառույց է, որի պատճառով էլ անընդհատ վթարներ են արձանագրվում, Կոմիտաս 54/1-ի բակը վերածվել է սահադաշտի, Շենգավիթում բոլոր մայթերն ու բակերը «կատոկ» են դարձել, Շարուրի փողոցում մարդիկ տնից համարձակվում են դուրս գալ միայն անհետաձգելի դեպքերում, սառցապատ է Մաշտոցի պողոտան իր ողջ երկայնքով, Արեշը, Վարդանանց 28, 28/1, 28/2 շենքերի հարակից ողջ տարածքները, Նոր Նորքի Գալշոյան 38 շենքի տանիքից մի քանի մետրանոց սառցաբեկորներ են կախված, լիովին անտեսված է 9-րդ Մասիվը, անանցանելի է Նոր Նորք 3/րդ զանգվածի Բաղյան 1-ին նրբանցքի դեպի դպրոց տանող ճանապարհը, Դավթաշենը ամբողջովին մատնված է անտերության, Կոմիտաս 52-ի հարակից ամբողջ տարածքը մերկասառույց է, սահադաշտի են վերածված Արամ Խաչատրյանի բակերը, Կոմիտաս 30 շենքի բակը և Նոր Արեշ 14 փողոցը մերկասառույցի են վերածված, նույն վիճակում է Կիևյան 4 շենքի շրջակայքը, Մալյան փողոցը, Բաղրամյան 62-ի բակը, Կոմիտաս 14 շենքի մերձակա տարածքը, վտանգավոր են Արաբկիր 33՝ Ժիրայր Անանյան, Ռիգայի և հարակից փողոցները, Կարապետ Ուլնեցի 1 փակուղի, Փափազյան 16 բ շենքի տարածքը, Սարի թաղը, Մարգարյան 11-ը, Կոմիտաս 1-ից մինչև Կոմիտաս 16, 17, 18 , Վիկտոր Համբարձումյան փողոցը, մերկասառույցով են պատված Հովսեփ Էմին, Մալխասյանց փողոցները, Սլավոնական համալսարանի մերձակայքը, Ջրվեժի Մայակ թաղամասի մանկապարտեզի, դպրոցի մերձակայքը, սառցապատ են Հյուսիսային պողոտան, Տերյանը, Պուշկինը, Էրեբունի Մասիվը, Կասյան 5-ը, Արցախի պողոտայի 20 շենքի բակն ու կողքի շենքերի բակերը, Մարգարյան 29/1-ի հարակից ողջ տարածքը, Ֆրունզեի փողոցը ամբողջովին, Տիգրանյան 21-ի բակը, Լեմկինի 14, Կոմիտաս 36, Գայի արձանի ստորին հատվածից մինբև Մեգա Մոլ խայտառակ վիճակ է, սառցապատ է 6-րդ Մասիվը, Իսակովի պողոտան, Վրացական 4-րդ նրբանցքը, Նաիրի Զարյանը, Քաջազնունի փողոցը…
Մինչ պատրաստում էի այս նյութը, տեղեկացա, որ Կարապետյանից Պարսեղով իջնող փողոցը ևս շատ վտանգավոր վիճակում է։ Ճանապարհը ամբողջությամբ սառույց է դարձել։ Ո՛չ աղ, ո՛չ էլ ավազ կա, այն պարագայում, երբ փողոցը կտրուկ թեքություն ունի և ինչպես լրատվականին բնակիչները տեղեկացրել են՝ 12-ամյա տղա երեխան իջել է, որ աղբը թափի, սայթաքել է ու ընկել։ Երեխան գլուխն է խփել, բժիշկները ասել են՝ ուղեղի ցնցում է ստացել…
Պատկան մարմինները պարտավոր են վերացնել այս խնդիրը, հակառակ պարագայում քաղաքացին ինքը պետք է որոշի, թե ինչպես տուգանել աշխատավարձ ստացող, բայց չաշխատող խմբակին»:

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան

Leave a Comment