ՔՊ-ն թռվռում է ռաբիսի տակ, ընդդիմությունն անհաջող կատակներ է անում, դիսկուրսի ցածր մակարդակ է. Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լյուստրացիան Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզերից մեկն էր, թե ով ում գործակալն էր՝ կարելի էր բացահայտել իշխանության գալու առաջին, իսկ ամիսներին: Դա կլիներ հասարակության ինքնամաքրման ամենակարճ ճանապարհը: Մինչդեռ իշխանությունը որոշել է միայն կետային լյուստրացիայի գնալ»,-Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին՝ անդրադառնալով իշխանություն-եկեղեցու վերնախավ օր օրի սրվող հակամարտությանը: Նրա խոսքով՝ ՀՀ սահմանադրությունը,…

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ

Կարեն Ասմարյանն ընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։ Հունվարի 10-ին կայացել է ՀՎՖ 10-րդ հաշվետու-ընտրական համագումարը։ Կարեն Ասմարյանը նախագահի պաշտոնում ընտրվել է միաձայն, հաղորդում է ՀՎՖ մամուլի ծառայությունը։ Ֆեդերացիայի փոխնախագահ է ընտրվել Աշոտ Գասպարյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Սմբատ Գևորգյանը: Մինչև այս Կարեն Ասմարյանը զբաղեցնում էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Մեծաթիվ ոստիկաններ՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում․ Գարեգին Բ-ն այսօր փոխել է թեմի առաջնորդին

Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Թադեոս եկեղեցու բակում մեծաթիվ ոստիկաններ և քաղաքացիներ կան։ Ոստիկանների՝ այնտեղ գտնվելու մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Մայր Աթոռը հայտարարեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդը փոխվել է։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին այս պաշտոնում փոխարինել է Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Գարեգին Բ-ն, ըստ Մայր … Read more

Անի Ամիրաղյանը պարտվել է Կատարինա Զավացկային

Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանն ավարտել է ելույթն Անթալիայում ընթացող թենիսի ITF-ի W35 առաջին մրցաշարում։ 1/8 եզրափակիչում հայ թենիսիստը 2 սեթում 4։6, 4։6 հաշվով պարտվել է WTA-ի դասակարգման 337-րդ համար, ուկրաինացի Կատարինա Զավացկային։ Զուգախաղի քառորդ եզրափակիչում Ամիրաղյանը ռուսաստանցի Աննա Կարցևայի հետ պարտվել է խորվաթ ու իտալացի թենիսիստներին։ Հունվարի 12-18-ը կայանալիք W35 2-րդ մրցաշարում նույնպես Հայաստանը կներկայացնեն … Read more

Անգլիայի գործող գավաթակիրը պարտվել է 6-րդ դիվիզիոնի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քրիսթալ Փելասը» սենսացիոն պարտություն է կրել ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում։ Երրորդ շրջանում լոնդոնյան ակումբը մրցել է Անգլիայի 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Մաքլսֆիլդ Թաունի» հետ ու պարտվել 1։2 հաշվով։ «Քրիսթալ Փելասի» գոլը 90-րդ րոպեին խփել է իսպանացի հարձակվող Երեմի Պինոն։ 1908 թվականից հետո սա առաջին դեպքն է, երբ Անգլիայի գործող գավաթակրին պայքարից դուրս է թողնում Պրեմիեր լիգան … Read more

Վստահ եմ՝ ծնկի կբերենք Իսլամական Հանրապետությանը. Իրանի գահընկեց արված շահի որդու կոչը

Քաղաքականություն 10.01.2026 | 19:57 Իրանի գահընկեց արված շահի որդին կոչ է արել ցուցարարներին անցնել իշխանության զավթմանը և խոստացել վերադառնալ երկիր: «Վստահ եմ, որ ուժեղացնելով փողոցային ներկայությունը և միաժամանակ կտրելով ֆինանսական զարկերակները, մենք լիովին ծնկի կբերենք Իսլամական Հանրապետությանը և նրա մաշված փխրուն ճնշման ապարատը»,- x սոցիալական ցանցում դիմել է Ռեզա Փահլավին Իրանում զանգվածային ցույցերի մասնակիցներին: Նա … Read more

Ձնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ 10 Հունվար, 2026 22:05 Կենտրոնական Ռուսաստանում արձանագրվել են աննախադեպ տեղումներ. ձմռան կեսին Մոսկվայում նման «ձնե արմագեդոն» չէր եղել վերջին 56 տարվա ընթացքում, հայտնել է «Ֆոբոս» եղանակի տեսության կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը իր Telegram-ալիքում: Փորձագետի խոսքով՝ անցած ուրբաթ Կենտրոնական Ռուսաստանում բռնկված «ձնային էպոպեան» ավարտվել է ռեկորդային ձնաբքով, … Read more

«Աէրոֆլոտ»-ի ուղևորները Երևանից տեղափոխվել են Նիժնի Նովգորոդ և կտեղակայվեն հյուրանոցում

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում օդանավերի ընդունման սահմանափակումների պատճառով «Աէրոֆլոտի» յոթ չվերթ է ուղղվել դեպի պահեստային օդանավակայաններ, հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից: Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ չվերթներն ուղղված են դեպի Դոմոդեդովո, Վնուկովո և Նիժնի Նովգորոդ: Երևանից Նիժնի Նովգորոդ ժամանած ուղևորները կտեղակայվեն հյուրանոցում, Նիժնի Նովգորոդ ուղևորվող Հուրգադա-Մոսկվա չվերթի ուղևորները ՌԴ մայրաքաղաք կտեղափոխվեն ավտոբուսներով, իսկ Ստամբուլից ուղևորները սպասում … Read more

Երևանի փոխքաղաքապետը Գարեգին Բ-ի որոշումները համեմատել է Շահրամանյանի հրամանագրերի հետ

Կտրիճ Ներսիսյանի՝ որևէ հոգևորականի կոչումից կամ պաշտոնից զրկելը նույնքան ոչ լեգիտիմ է, որքան Սամվել Շահրամանյանի հրամանագրերը, գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։  Ավելի վաղ Մայր Աթոռը հայտնել էր, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Գարեգին Բ-ի հրամանով ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կտրիճ Ներսիսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և, հետևաբար, … Read more