Չտեսը, հավանաբար կառավարության որոշմամբ, իր դագաղին էլ է համար դնելու

12.01.2026 | 12:58 Ռուսաստանի Դաշնության նախագահի և Հայաստանի վարչապետի ծառայողական ավտոմեքենաների համարանիշները։ Չտեսը, հավանաբար, առաջիկա օրերի կառավարության որոշմամբ, իր դագաղին էլ է համար դնելու։ Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ Մեկնաբանություններ

Չտեսը, հավանաբար կառավարության որոշմամբ, իր դագաղին էլ է համար դնելու

12.01.2026 | 12:58 Ռուսաստանի Դաշնության նախագահի և Հայաստանի վարչապետի ծառայողական ավտոմեքենաների համարանիշները։ Չտեսը, հավանաբար, առաջիկա օրերի կառավարության որոշմամբ, իր դագաղին էլ է համար դնելու։ Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ Մեկնաբանություններ

«Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա»

12.01.2026 | 12:50 Ի՜նչ բախտավորություն, որ Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ականատես չեղավ առավել վատթարին։ Ապստամբություն Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում, Եվ իմ չմեռնելը տևելու է երկար, Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա: Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, Առաջնորդներ չնչին ու կեսկատար, Ստոր … Read more

Մենք՝ անկախականներս, հայտարարում ենք

12.01.2026 | 12:41 Մեր դիրքորոշումը Հայաստանի տարածքում «հիբրիդային» պատերազմի վերաբերյալ հետեւյալն է: Մենք ինքնիշխան երկիր ենք, և երբ մենք իշխանության գանք, ի տարբերություն ներկա ստորաքարշ իշխանությունների և նրան սատարող հինգերորդ շարասյանը, մենք ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ, լինի դա Ռուսաստանը, Արևմուտքը, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային որևէ այլ ուժ: Հայաստանը ազդեցության գոտիների համար տաք թե … Read more

Շարքային ուղտերին

12.01.2026 | 12:22 ՀՀ հպարտ ուղտեր, եկել է ժամանակը, որ դուք իմանաք ձեր ուղտապետի անարդար գործերի մասին, նրա խտրական վերաբերմունքի մասին, որ հակաեկեղեցական այս պատերազմում դրսևորվում է կրոնավոր տիրադավ ուղտերի և ձեր՝ աշխարհական ուղտերիդ նկատմամբ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հակաեկեղեցական պայքարում ամենածանր աշխատանքը կատարում եք դուք՝ շարքային ուղտերդ, իսկ կրոնավոր ուղտերն ընդամենը քողածածկույթ են և … Read more

Հայաստանում հաստատված է թուրքական նեոգաղութատիրական լուծ

12.01.2026 | 12:05 Վեդու կոմունալի հայտնի դարձած աշխատակիցը (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=2SMPVQTAQx8) կենդանի մարմնավորումը եղավ մի երևույթի, որի մասին նվաստս խոսում է 2020 թ․-ից։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանում հաստատված է թուրքական նեոգաղութատիրական լուծ։ Գաղութատիրությունը հենց նրանով է գաղութատիրություն, որ գաղութը կառավարելու համար պահանջվող կենսական էներգիան գաղութատերն այդ նույն գաղութից է քաշում։ Եղեռնի ժամանակ թուրքերը սպանում են հայերի … Read more

Հայրենական երդման պես

12.01.2026 | 11:57 Հայ Առաքելական Եկեղեցուն ու Հայրապետին իրենց որդիական հավատարմության մասին հրապարակավ խոստովանում են հարյուրավոր հոգևորականներ, և նրանց այդ խոսքն իր խորքային իմաստով հավասարազոր է Հայրենիքին տված երդմանը: Նրանք ուխտել են նվիրված մնալ Հայոց Եկեղեցուն, որ այսօր հանձն է առել ազգային ու հայրենական արժեքների պաշտպանությունը: Անկասկած, հոգևոր ազնիվ զինվորության մեջ ներգրավվածները գերակշիռ մեծամասնություն են Եկեղեցու սպասավորների … Read more

Թրամփը վճարում է իր նախագահ դառնալու պարտքը ԱՄՆ-ի բանկային կապիտալի տուզերին

12.01.2026 | 11:48 Թրամփը Վենեսուելայի հետ կապված այս «աջաբսանդալը» կազմակերպեց ոչ նավթի համար, ինչը հաճույքով թմբկահարվում է: (Վենեսուելական նավթի հանույթը կազմում է օրական 1 մլն բարել, ԱՄՆ-ն օրական սպառում է 24 մլն բարել): Այս գործողությամբ Թրամփը վճարում է իր նախագահ դառնալու պարտքը ԱՄՆ-ի բանկային կապիտալի տուզերին, որոնք, գաղտնիք չէ, սիոնիստներն են: Բանն այն է, որ երբ Վենեսուելայի … Read more

Ֆիդանի կարևոր բացահայտումները

12.01.2026 | 11:32 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հարցազրույցը TRT HABER հեռուստաընկերությանը ուշագրավ է ոչ այնքան հնչեցված ձևակերպումների նորությամբ, որքան դրանց բացահայտ և չքողարկված բնույթով։ Ֆիդանն, ըստ էության, հրապարակայնացնում է այն, ինչ մինչ այս գործում էր վերլուծաբանների հարթությունում․ Հարավային Կովկասում ձևավորվում է ոչ թե համապարփակ և հավասարակշռված խաղաղության համակարգ, այլ ուժային համաձայնությունների հիերարխիկ կառուցվածք, որտեղ դերերի բաշխումն … Read more

ՈՒղերձ տիրադավներին հարած քահանաներին. զորացեք Քրիստոսո՛վ, Աստծու՛ն ապավինեցեք, դիմադրեցեք սատանային, մի վախեցեք

12.01.2026 | 11:22 Տիրադավներին այս կամ այն անձնական (բացառում եմ հոգևորն ու գաղափարականը, եթե սխալվում եմ, ուղղեք) դրդապատճառներով հարած քահանանե՛ր, շատերիդ ճանաչում եմ, միասին Ս.Պատարագների մասնակցել, խնդրում եմ ՀԻՇԵ՛Ք. 1. Եթե եպիսկոպոսն ունի նվիրապետական անհնազանդություն, վարդապետական շեղումներ և մոլորության մեջ է, նրա իշխանության տակ գտնվող ողջ հոգևոր դասը ունի ավելի բարձր եպիսկոպոսապետին՝ Կաթողիկոսին հնազանդվելու պարտականություն: 2. Չի՛ … Read more