Անգլիայի գործող գավաթակիրը պարտվել է 6-րդ դիվիզիոնի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քրիսթալ Փելասը» սենսացիոն պարտություն է կրել ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում։

Երրորդ շրջանում լոնդոնյան ակումբը մրցել է Անգլիայի 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Մաքլսֆիլդ Թաունի» հետ ու պարտվել 1։2 հաշվով։ «Քրիսթալ Փելասի» գոլը 90-րդ րոպեին խփել է իսպանացի հարձակվող Երեմի Պինոն։

1908 թվականից հետո սա առաջին դեպքն է, երբ Անգլիայի գործող գավաթակրին պայքարից դուրս է թողնում Պրեմիեր լիգան չներկայացնող ակումբ, հաղորդում է Opta-ն։

Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության նախորդ եզրափակիչում «Քրիսթալ Փելասը» 1։0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»։

Leave a Comment