Փարիզն Ամանորը դիմավորել է Անդրե Մանուկյանի եւ Էնա Էնոյի երաժշտության ներքո

Գիշերը հազարավոր մարդիկ էին հավաքվել Շանզ Էլիզե պողոտայում՝ 2026 թվականի գալուստը փարիզյան ոճով նշելու համար: Ինչպես ամեն տարի, Ֆրանսիայի մայրաքաղաքը նախատեսել էր մեծ հրավառություն՝ տարին լուսավառ սկսելու համար, իսկ տոնախմբությունն աշխարհի ամենագեղեցիկներից մեկը համարվող պողոտայում էր։ Թեեւ կենդանի համերգն արգելվել էր անվտանգության կանոններից ելնելով, շոուն տպավորիչ էր։ Հաղթական կամարը վերածվեց մեծ էկրանի: Պատմական … Read more

Ալյասկայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Քաղաքականություն 01.01.2026 | 12:33 ԱՄՆ Ալյասկա նահանգում գրանցվել է 5,7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Անքորիջ քաղաքից շուրջ 535 կմ դեպի արևելք, իսկ օջախը՝ 9 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

2025թ. մոտ 7 մլն ռուս զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա

Ռուսաստանի տուրօպերատների միությունը տվյալներ է հրապարակել և նշել, թե ամենաշատը ռուս զբոսաշրջիկները որ երկրներ են այցելել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ 2025-ին ռուս զբոսաշրջիկներն ամենաշատն այցելել են Թուրքիա։ Ռուսաստանից Թուրքիա այցելողների թիվն աճել է 3.4%-ով ու հասել 6.94 միլիոնի։ Թուրքիայից հետո ռուս զբոսաշրջիկներն ամենաշատն այցելել են Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Չինաստան։ Այնտեղ գնացող ռուս այցելուների … Read more

Արարատում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News Այսօր՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 24-ամյա Արման Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Հայկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի … Read more

Չէի կարող ամանորյա ուղերձը գրել առանց առանձնահատուկ հիշելու հարեւան երկրի բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում արված հրապարակումով շնորհավորել է Ամանորը՝ առանձնահատուկ հիշատակելով հարեւան երկրի բանտերում ապօրինաբար պահվող հայերի մասին: «Այս առանձնահատուկ օրը ցանկանում եմ բոլորիդ փոխանցել իմ ջերմ բարեմաղթանքները։ Թող խաղաղությունը, սերը եւ բարեկեցությունը միշտ ուղեկցեն ձեզ։ Մաղթում եմ հաջողություն եւ ամուր առողջություն այս տարում եւ հետագայում։ Չէի … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ այս տարի շատ հարուստ լինել. Վիկտորյա Սահակյանը` ամանորյա սպասելիքների մասին

ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհի Վիկտորյա Սահակյանը ներկայացնում է, թե ինչպիսինն էր իր և Հայաստանի համար անցնող տարին և ինչ սպասելիքներով է դիմավորում Նոր Տարին՝ 2026 թվականը։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան Մանրամասները՝ տեսանյութում․   

Թրամփը զորքերը դուրս է բերում Չիկագոյից, Լոս Անջելեսից և Փորթլենդից

Մենք Ազգային գվարդիան դուրս ենք բերում Չիկագոյից, Լոս Անջելեսից և Փորթլենդից, չնայած այն հանգամանքին, որ հանցավորության մակարդակն այդ քաղաքներում զգալիորեն նվազել է այս հրաշալի հայրենասերների ներկայության շնորհիվ, և ՄԻԱՅՆ այդ փաստի շնորհիվ։ Որոշման մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Փորթլենդը, Լոս Անջելեսը և Չիկագոն կանհետանային, եթե դաշնային կառավարության միջամտությունը չլիներ։ Մենք կվերադառնանք, գուցե բոլորովին … Read more