«Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգություն է արտահայտել 10 եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ կեցվածքի առնչությամբ»․ Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։ «Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց … Read more

ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին․ Արդարադատության նախարարություն

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:Հայտնում է Արդարադատության նախարարությունը։     Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և … Read more

Անբարոյական գործարք. Բաքվում պահվող 4 հայ պատանդները՝ ձեզ, Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի վարձկան ահաբեկիչները՝ մեզ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Բաքվում պահվող 4 պատանդները՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը, քիչ առաջ Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Սա, բնականաբար, Փաշինյանը և իշխանական քարոզչական ողջ հրոսակախումբը ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում: Եվ մինչ հայ … Read more

Ուկրաինայի Ռադան 18-րդ անգամ երկարաձգել է ռազմական դրությունն ու զորահավաքը

Ուկրաինայի Գերագույն ռադան ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկրում երկարաձգել է ևս երեք ամսով։ Այս իրավական ռեժիմն ուժի մեջ կմնա առնվազն մինչև…

Մարմարաշենում իրար են բախվել 14 մեքենա

Հունվարի 14-ին, ժամը 08.13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկները ու փրկարարները։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղում, իրար են բախվել 14 տրանսպորտային միջոց. տուժածներ չկան։Վթարված մեքենաները դուրս են բերել … Read more

Կանխատեսել էի, որ վարձկանների դիմաց շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու. Տաթևիկ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News Դեռևս դեկտեմբերի 17-ի իմ հարցազրույցում ես կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Ես շատ ուրախ եմ մեր չորս հայրենակիցների ազատ արձակման ու հայրենիք վերադառնալու առթիվ, առավել ևս, որ նրանցից երկուսն ունեին լուրջ առողջական խնդիրներ։ … Read more

Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է․ իրավիճակը ժամը 17:00-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News Հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական … Read more

Արցախի դեմ ագրեսիայի և միջազգային ահաբեկչության գործով դատապարտվածները փոխանցվել են Սիրիային

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացի Թուրքիայի միջոցով հունվարի 14-ին փոխանցվել է Սիրիայի իրավասու մարմիններին, հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նշվում է, որ խոսքը Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջիի և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի մասին է։ Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո, հավելել են ԱՆ-ից։

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության … Read more