Խոսում է երկիրը. ինչպես են փոխվել Հայաստանի բնակիչների տրամադրությունները

Հայաստանում հասարակական տրամադրությունները 2025 թվականին փոխվել են քաղաքական վեճերի, տնտեսական դժվարությունների և սոցիալական փոխությունների ֆոնին։ Armenia Today-ն ողջ տարին հարցումներ է անցկացրել ամբողջ երկրով մեկ՝ հասկանալու համար, թե որ թեմաներն են որոշիչ դարձել քաղաքացիների համար։ Իրական գործողությունների պահանջ. հարցվածների ավելի քան 50%-ը հոգնել է իշխանությունից և ընդդիմությունից ՀՀ բնակիչների մոտ կեսը դեռևս չի հավատում փոփոխություններին … Read more

Վարդենյաց լեռնանցքը և Լարսը փակ են. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Բուժական-Արագյուղ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արթիկ-Մարալիկ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի … Read more

Հայաստանի պետական ​​պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ ամենաբարձրն է Հարավային Կովկասում

Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալներով՝ Հարավային Կովկասի երկրների շարքում Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ ամենաբարձրն է՝ 53,4%։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 34,2%, Ադրբեջանում՝ 22,4%, Թուրքիայում՝ 24,3%, Ռուսաստանում՝ 23,1%, իսկ Իրանում՝ 35,6%։

Իզուր չէին Նժդեhի մտահոգությունները և՛ այնժամ, և՛ հիմա. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «Այսօր՝ հունվարի 1-ին, ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար և մտավորական Գարեգին Նժդեհի հիշատակին՝ նրա ծննդյան 140-ամյակի կապակցությամբ։ Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաև հավիտենական արժեք ունեցող հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով։ Իզուր … Read more

Երևանի Մոլդովական փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել․ ՆԳՆ

Երևանի Մոլդովական փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նրանցից 11-ը տարհանվել է ծխապատ գոտուց, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 14։46-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Գերատեսչությունից հավելել … Read more

2025թ. բնական աղետները հազարավոր մարդկանց կյանք են խլել

2025 թվականին ողբերգական բնական աղետներ եղան աշխարհի շատ երկրներում՝ հանգեցնելով հազարավոր մարդկանց մահվան։ Ամենամահաբեր աղետը եղել է մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժը՝ Սագայինգ շրջանում, Մանդալայի մոտ: Այն խլել է մոտ 3300-4500 մարդու կյանք, ավերել հազարավոր շենքեր և առաջացրել մոտ 12 միլիարդ դոլարի վնաս: Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում: Ուժեղ … Read more

Ադրբեջանի ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին. «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանի ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին՝ 2025 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար. Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։ Նրանք 396 282 եվրո են փոխանցել «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը՝ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։ Եվս մոտ 3,4 մլն եվրո Հայաստանին աերոնավիգացիոն … Read more