Մեղրու մաքսատան ղեկավարին կալանավորել են. Ժողովուրդ օրաթերթի հրապարակման հետքերով

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետում, ձևակերպում ստանալուց հետո, 11 000 կգ քաշով և շուրջ 335 000 եվրո արժողությամբ բեռը «Մետեքսիմ» տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել՝ 14 BA 205 / 62 AA 194 իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոցով։ Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա … Read more

Ձյուն, բուք, մառախուղ. իրավիճակը ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Բուժական-Արագյուղ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։…

ԿՀՎ-ն Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ապացույցներ չի գտել

Քաղաքականություն 01.01.2026 | 21:45 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ունի ուկրաինական դրոնների կողմից Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման ապացույցներ և դրանք պատրաստվում է փոխանցել ԱՄՆ-ին։ Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Գերատեսչության պնդմամբ՝ Նովգորոդի մարզում հայտնաբերված ԱԹՍ-ներից մեկում հայտնաբերվել է «թռիչքային առաջադրանքի ֆայլ», որի տվյալները, ըստ ռուսական կողմի, վկայում են նախագահի նստավայրի ուղղությամբ … Read more

Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել է 21 հազար մարդ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 1-ին ձնառատ առավոտվա տեսանյութով է կիսվել Կառավարական ամառանոցից։   Նա նշել է, որ Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել է 21 հազար մարդ։ «Ըստ էության երեկվա այդքան բազմամարդությունը Հանրապետության հրապարակում ընկալում ենք որպես ուղերձ, որ նման միջոցառումների պահանջարկը Հանրապետության հրապարակում Ամանորի գիշերը մեծանում է»,-ասում  է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամստերդամում եկեղեցու հրդեհից փլվել են աշտարակն ու տանիքը

Telegraaf թերթի փոխանցմամբ՝ 1872 թվականին Ամստերդամում կառուցված Վոնդելկերկ եկեղեցում գիշերը բռնկված հրդեհի պատճառով փլուզվել են աշտարակը, կենտրոնական հատվածը և տանիքը, չնայած պատերը մնացել են անվնաս։Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր տարվա նախօրեին Ամստերդամի գրեթե 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները Վոնդելկերկ եկեղեցում հրդեհը մարել են ժամը 11:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 13:00-ին)։ Քամին և եկեղեցու … Read more

Պետության ղեկավարը չի կարող անընդհատ ու ամեն ինչ զիջել. եթե այս գործընթացը շարունակվեց, ամեն ինչ է զիջվելու, ՀՀ-ի տերն ու տիրականը լինելու են թուրք-ադրբեջանական բաշիբոզուկները. Բալասանյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ 2026 թվականը Հայաստանի ու հայ ազգի համար լինելու է բախտորոշ տարի։ «Այս տարի ըստ էության դրվելու է Հայաստան պետության լինել-չլինելու հարցը։ Գուցե լինեն մարդիկ, որոնք ասեն, որ այդպես չէ, բայց անհրաժեշտ է իրավիճակին սթափ նայել և հասկանալ, որ տարածք ունենալը դեռևս պետություն չէ։ Պետության … Read more