Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ մեքենայում ամուսինը սուր, կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Պատահարներ » Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ մեքենայում ամուսինը սուր, կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Արարատի մարզում ամուսինը կտրող–ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ … Read more

Վենեսուելան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է խնդրել՝ ԱՄՆ-ի հարվածների պատճառով

Վենեսուելան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապված Կարակասի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի հետ։ Այս մասին հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Խիլ Պինտոն: «ԱՄՆ կառավարության կողմից մեր երկրի դեմ իրականացված հանցավոր ագրեսիային ի պատասխան՝ մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ միջազգային իրավունքի պահպանման համար պատասխանատու մարմնի հրատապ նիստ գումարել։ Ոչ մի վախկոտ … Read more

Սաուդյան Արաբիան 2025 թվականին մահապատժի է ենթարկել 356 մարդու, ինչը ռեկորդային ցուցանիշ է

AFP-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան 2025 թվականին մահապատժի է ենթարկել 356 մարդու՝ սահմանելով նոր ռեկորդ։ Մահապատիժների աճը հիմնականում կապվում է իշխանությունների կողմից սկսված «թմրանյութերի դեմ պատերազմին», որի շրջանակում միայն 2025-ին թմրանյութերի գործերով մահապատժի է ենթարկվել 243 մարդ։ Սա երկրորդ տարին անընդմեջ ռեկորդային ցուցանիշ է՝ 2024-ի 338 մահապատժից հետո։ Իրավապաշտպանները նշում են, որ մահապատիժների մեծ մասը վերաբերում … Read more

Ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան. ՀԷՑ

Հանրապետության ողջ տարածքում ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան։ Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։ «Չնայած սաստիկ ցրտին, (ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ այս գիշեր հանրապետությունում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -37.0°C, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագիտական և հերթապահ ստորաբաժանումները պատվով իրականացնում են իրենց առջև … Read more

Մադուրոյին և նրա կնոջը ԱՄՆ-ն «նարկոտեռորիզմի» մեջ է մեղադրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News ԱՄՆ-ն Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրել թմրամիջոցների ահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման համար, նրանք շուտով կկանգնեն դատարանի առաջ, հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Բոնդին: «ԱՄՆ արդարադատության նախարարության անունից ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին ամերիկյան ժողովրդի անունից պատասխանատվության ենթարկվելու համարձակության համար և իմ խորին … Read more

Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 9-ը մարդ տուժել է․ ԶԼՄ

Վայոց ձորի մարզում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով ինը մարդ տուժել է, հայտնում է Shamshyan.com-ը։  Կայքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել ժամը 13:50-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի մայրուղու 120-րդ կիլոմետրում։ Բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ․-ի վարած Jeep Cherokee մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ․-ի վարած Toyota Camry»մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի … Read more

ԱԳՆ-ն առաջարկում է երկարաձգել մի քանի երկրներում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար սահմանված առանց մուտքի վիզայի ռեժիմի ժամկետը

Կառավարության գրավոր քվեարկության հարցերից մեկով ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է 2025 թվականի մայիսի 22-ի N 610-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարել։ Ըստ այդմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ (ՀՀ մուտք գործելու … Read more

«Պետք չէ հեշտացնել թշնամու զավթողական գործողությունը». Վենեսուելայի փոխնախագահը կոչ է արել ժողովրդին չտրվել խուճապի

Վենեսուելայի քաղաքացիական անվտանգության հարցերով փոխնախագահ, ներքին գործերի, արդարադատության և խաղաղության հարցերով նախարար Դիոսդադո Կաբելոն երկրի ներքին իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ Վենեսուելայի ներքին իրավիճակն այս պահին հանգիստ է։ «Նրանց հաջողվեց միայն մասամբ հասնել այն ամենին, ինչին ցանկանում էին հասնել ռումբերով։ Ես մասամբ եմ ասում, քանի որ նրանք հույս ունեին, որ մարդիկ խուճապի կտրվեն, … Read more

Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Հունվարի 3-ին, ժամը 11։43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62-րդ կմ-ին, … Read more

FIS-ը հայ դահուկորդին տուգանել է մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար

https://arm.sputniknews.ru/20260103/fis-y-haj-dahukvordin-tuganel-e-marzahagusti-vra-adrbejan-grutjuny-tsatskelu-hamar-97448078.html FIS-ը հայ դահուկորդին տուգանել է մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար FIS-ը հայ դահուկորդին տուգանել է մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար Sputnik Արմենիա Մրցումների ժամանակ դահուկորդների մարզահագուստի վրա գրված է եղել «Ադրբեջան»։ 03.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-03T16:28+0400 2026-01-03T16:28+0400 2026-01-03T16:28+0400 տուգանք դահուկ դահուկավազք https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97446780_0:50:801:500_1920x0_80_0_0_c8ea76998e3d9cb52d21e44cd0bd9ddd.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան … Read more