Վայոց ձորի մարզում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով ինը մարդ տուժել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել ժամը 13:50-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի մայրուղու 120-րդ կիլոմետրում։ Բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ․-ի վարած Jeep Cherokee մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ․-ի վարած Toyota Camry»մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
ԶԼՄ-ն հայտնում է, որ ճանապարհը պատված էր մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատաճառներից մեկը, իսկ ճանապարհն սպասարկող ընկերությունն այն աղ ու ավազով չէր մշակել։
