
Վենեսուելան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապված Կարակասի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի հետ։ Այս մասին հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Խիլ Պինտոն:
«ԱՄՆ կառավարության կողմից մեր երկրի դեմ իրականացված հանցավոր ագրեսիային ի պատասխան՝ մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ միջազգային իրավունքի պահպանման համար պատասխանատու մարմնի հրատապ նիստ գումարել։ Ոչ մի վախկոտ հարձակում չի կարող դիմակայել այս ժողովրդի ուժին, որը հաղթանակած դուրս կգա», – գրել է նա իր թելեգրամյան ալիքում։