Միխայիլ Ֆյոդորովն Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել

Քաղաքականություն 14.01.2026 | 15:37 Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել երկրի առաջին փոխվարչապետ, թվային վերափոխման նախարար Միխայիլ Ֆյոդորովի նշանակմանը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Դենիս Շմիգալը։ Ֆյոդորովի թեկնածությանն աջակցել է Ռադայի 277 պատգամավոր։ Ֆյոդորովը նշել է, որ նոր պաշտոնում իր առաջին խնդիրը ՊՆ-ում ֆինանսական աուդիտ անցկացնելն է լինելու։ «Իմ առաջին խնդիրը ՊՆ-ում … Read more

Դոնի Ռոստովում նավթամբարի վրա հարձակում է տեղի ունեցել. կան տուժածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14 Հունվար, 2026 16:06 Դոնի Ռոստովում նավթամբարի վրա հարձակում է տեղի ունեցել։ Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են բնակելի շենքը՝ վիրավորելով չորս մարդու: Լրատվամիջոցներում հրապարակվել են քաղաքացիների կողմից արված կադրեր:

Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ քննարկվել են Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Նշենք, որ Իրանում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը։ Բացի այդ Ֆիդանն Անկարայում ընդունել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարրաքին։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով և … Read more

Որևէ երրորդ կողմ չի կարող ազդել Իրանի հետ մեր հարաբերությունների բնույթի վրա. Լավրով

Մոսկվան շարունակելու է աշխատել Իրանի հետ՝ կյանքի կոչելով նախկինում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով՝ «որևէ երրորդ կողմ չի կարող ազդել Իրանի հետ մեր հարաբերությունների բնույթի վրա»։ «Մեր հարաբերությունները հիմնված են Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Դրանք … Read more

Մենք պատրաստ ենք մասնակցել լայն միակցվածության օրակարգին. ԵՄ դեսպանը՝ TRIPP-ի մասին

2026 թվականն արդեն սկսվել է ձեռքբերումներով, և ես ուզում եմ շնորհավորել նաև մեր անունից այն աշխատանքի համար, որ կատարվել է TRIPP ուղու իմաստով: Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կոնկրետ ծրագրերի մասին … Read more

ՀՀ ԱԳՆ-ի կարճ գրառումը՝ Բաքվում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ

Հայաստանի ԱԳՆ-ն 1990 թ. Բաքվում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ շատ կարճ գրառում է արել Twitter-ում՝ ընդամենը 3 նախադասություն։ «Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանական ԽՍՀ-ում Բաքվի հայերի դեմ բռնությունների 36-րդ տարելիցի զոհերի հիշատակը։ Քանի որ մենք բռնել ենք խաղաղության ճանապարհը, ընդգծում ենք, որ նման գործողություններից միանշանակ հրաժարվելը, զուգորդված իսկական հաշտեցման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության … Read more

Իրանի հակառակորդները հիբրիդային պատերազմ են մղում պետության և հասարակության դեմ. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրում ընթանում է պետության և հասարակության դեմ ուղղված հիբրիդային պատերազմ։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստում ելույթ ունենալիս։ Նախագահի խոսքով՝ «Իրանի հակառակորդները փորձում են վնասել երկրին»։ «Գոյություն ունի հիբրիդային պատերազմ, որն ուղղված է պետության և հասարակության դեմ»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է Al Hadath հեռուստաալիքը։ Նախագահը ընդգծել է, … Read more

Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու. Փաշինյան

Հայաստանը Եվրամիության և տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում իր ենթակառուցվածքները զարգացնելու և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս գործընթացում առանցքային տեղ է զբաղեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես չեմ ուզում առաջ անցնել, բայց ակնհայտ է, … Read more

Գյումրիում բացվել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղը

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրիում բացվել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղը, որին ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Արսեն Թորոսյանը «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Լիլիթ Գորգինյանի ուղեկցությամբ շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, լսել մատուցվող ծառայությունների, ինչպես նաև իրականացվող աշխատանքների … Read more

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին «Նորք-Մարաշ» ԲԿ-ում

Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանն արդեն Նորք–Մարաշի սրտաբանական բժշկական կենտրոնում է Քիչ առաջ նրան այցելեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կհասկանանք` ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը։ Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։ Նախարարը տեղեկություններ չհայտնեց գերությունից ազատված մյուս անձանց գտնվելու վայրի մասին, միայն նշեց, որ նրանց … Read more