Միխայիլ Ֆյոդորովն Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել

Քաղաքականություն

14.01.2026 | 15:37

Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել երկրի առաջին փոխվարչապետ, թվային վերափոխման նախարար Միխայիլ Ֆյոդորովի նշանակմանը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Դենիս Շմիգալը։

Ֆյոդորովի թեկնածությանն աջակցել է Ռադայի 277 պատգամավոր։

Ֆյոդորովը նշել է, որ նոր պաշտոնում իր առաջին խնդիրը ՊՆ-ում ֆինանսական աուդիտ անցկացնելն է լինելու։

«Իմ առաջին խնդիրը ՊՆ-ում իրական ֆինանսական աուդիտ անցկացնելն է: Մեր նպատակն է փոխել համակարգը՝ իրականացնել ռազմական բարեփոխումներ, բարելավել առաջնագծի ենթակառուցվածքները, վերացնել ստերն ու կոռուպցիան, ինչպես նաև հաստատել առաջնորդության և վստահության նոր մշակույթ»,- ասել է նա։

Նա նաև խոստացել է փոխել ուկրաինացի զինծառայողների պատրաստման համակարգը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment