Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին «Նորք-Մարաշ» ԲԿ-ում

Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանն արդեն Նորք–Մարաշի սրտաբանական բժշկական կենտրոնում է

Քիչ առաջ նրան այցելեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կհասկանանք` ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը։ Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։

Նախարարը տեղեկություններ չհայտնեց գերությունից ազատված մյուս անձանց գտնվելու վայրի մասին, միայն նշեց, որ նրանց առողջական վիճակը բավարար է։

Leave a Comment