Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ քննարկվել են Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Նշենք, որ Իրանում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը։

Բացի այդ Ֆիդանն Անկարայում ընդունել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարրաքին։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով և քննարկված թեմաների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Comment