Պոլ Պոգբան՝ «Մոնակոյի» ֆուտբոլիստ – Proffootball

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պաշտոնապես համալրեց «Մոնակոն», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Պոգբան խաղադաշտ չէր վերադարձել 2023 թվականի սեպտեմբերից՝ դոպինգային խախտման պատճառով։ Նրա որակազրկումն ավարտվել է 2025 թվականի մարտին, ինչից հետո «Յուվենտուսը» խզեց նրա պայմանագիրը։ «Մոնակոյի» կազմում սա Պոգբայի կարիերայի նոր սկիզբն է՝ երկարատև դադարից … Read more

Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատասխանել է «Մոնակոյին»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մերժել է «Մոնակո» տեղափոխվելու առաջարկը: Marca-ի տվյալներով՝ ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել դարպասապահի հետ, սակայն խաղացողը հստակեցրել է, որ չի մտադիրվում այս ամռանը լքել իսպանական թիմը: Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը տեղեկացված է ֆուտբոլիստի դիրքորոշման մասին, սակայն դեռևս սպասում է, որ դարպասապահը կարող է վերանայել իր որոշումը, եթե տրանսֆերային պատուհանի ընթացքում … Read more

Հայտնի են Անսու Ֆատիի «Բարսելոնայից» «Մոնակո» տեղափոխության ֆինանսական մանրամասները

«Բարսելոնան» գրեթե 8 միլիոն եվրո կխնայի 22-ամյա վինգեր Անսու Ֆատիի աշխատավարձից, որը մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն մեկ մրցաշրջանով վարձակալության հիմունքներով։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական թիմը կունենան իսպանացի ֆուտբոլիստին գնելու հնարավորություն, որի գումարը կկազմի 11 միլիոն եվրո։ Եթե ֆրանսիական ակումբը ակտիվացնի այն, «կապտանռնագույնները» չեն կարողանա հետ գնել Ֆատիին։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել … Read more

Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատասխանել է «Մոնակոյի» առաջարկին

«Բարսելոնայի» 33-ամյա դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը տեղեկացրել է «Մոնակոյին», որը հետաքրքրություն է ցուցաբերում իր նկատմամբ, որ չի ցանկանում լքել կատալոնական ակումբը։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի դարպասապահը ֆրանսիական թիմի հետ զրույցում ընդգծել է, որ մտադիր է պայքարել «կապտանռնագույնների» հիմնական կազմում տեղի համար։ Սակայն տեր Շտեգենը կարող է փոխել իր միտքը, քանի որ … Read more

«Լիոնի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Ռոման» հետաքրքրված է «Լիոնի» կիսապաշտպան Մալիկ Ֆոֆանայի ծառայություններով, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիների մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասսարան ծանոթ է «Լիոնի» կազմին։ Նա հետևում է մի քանի խաղացողների, այդ թվում՝ 20-ամյա բելգիացու։ Ֆոֆանան 2024/25 մրցաշրջանում «Լիոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի … Read more

Ուորեն Զաիր-Էմերին կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է իր կազմը ուժեղացնելու ուղղությամբ։ TEAMtalk-ի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» ուսումնասիրում են ՊՍԺ-ի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի թեկնածությունը։ Սակայն, մինչ այժմ մանկունիանցիները միայն նախնական բանակցություններ են վարել ֆուտբոլիստի գործակալի հետ։ Ըստ աղբյուրի՝ տրանսֆերը իրականացնելը դժվար կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ ՊՍԺ-ն Զաիր-Էմերիի համար սահմանել է հսկայական գին՝ 100 միլիոն եվրո։ Փարիզցիները վճռական են իրենց գնահատականում … Read more

ՊՍԺ-ն որոշել է օգնել «Լիոնին» մնալ Լիգա 1-ում

ՊՍԺ-ն որոշել է օգնել «Լիոնին», որը կանգնած է Ֆրանսիայի առաջնությունից դուրս մնալու վտանգի առաջ, չնայած ակումբի նախագահներ Նասեր Ալ-Խելաիֆիի և Ջոն Տեքստորի միջև բարդ հարաբերություններին։ Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Ազգային վերահսկողության և կառավարման դեպարտամենտը (DNCG) որոշել է Ֆրանսիայի յոթակի չեմպիոնին ուղարկել Լիգա 2՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ RMC-ի տվյալներով՝ փարիզյան ակումբը որոշել է թիմի հարձակվող … Read more

Օլիվիե Ժիրուն վերադառնում է Եվրոպա

Ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն մոտ է «Լիլ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Անջելեսի» հարձակվողն արդեն համաձայնություն ունի ֆրանսիական ակումբի հետ։ MLS ակումբի հետ պայմանագիրը խզելուց հետո Ժիրուն, ինչպես սպասվում է, մեկ տարվա պայմանագիր կկնքի Լիգա 1-ի ակումբի հետ՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Նախկինում 38-ամյա Ժիրուն խաղացել է «Արսենալում», … Read more

Աշխարհի ակումբային առաջության 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները 📸

Հայտնի են դարձել Աշխարհի ակումբային առաջության 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։ «Պալմեյրաս» – «Բոտաֆոգո» «Բենֆիկա» – «Չելսի» «Ինտեր» – «Ֆլումինենսե» «Մանչեսթեր Սիթի» – Ալ-Հիլալ» ՊՍԺ – «Ինտեր Մայամի» «Ֆլամենգո» – «Բավարիա» «Բորուսիա Դորտմունդ» – «Մոնտերեյ» «Ռեալ Մադրիդ» – «Յուվենտուս» 2025 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ փուլը մեկնարկելու է հունիսի 28-ին։ Մրցաշարը տեղի է ունենում Միացյալ … Read more

Իբրահիմա Կոնատեն կլքի «Լիվերպուլը» – Proffootball

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն պատրաստվում է լքել անգլիական ակումբը, երբ նրա պայմանագիրը լրանա 2026 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։ Աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է նոր մարտահրավեր։ Մերսիսայդցիները բանակցություններ էին վարում նրա պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։ Մի քանի ակումբներ տեղյակ են Կոնատեի իրավիճակից և ցանկանում են պայմանագիր … Read more