Իբրահիմա Կոնատեն կլքի «Լիվերպուլը» – Proffootball

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն պատրաստվում է լքել անգլիական ակումբը, երբ նրա պայմանագիրը լրանա 2026 թվականի ամռանը։

Այս մասին հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է նոր մարտահրավեր։ Մերսիսայդցիները բանակցություններ էին վարում նրա պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։

Մի քանի ակումբներ տեղյակ են Կոնատեի իրավիճակից և ցանկանում են պայմանագիր կնքել 26-ամյա պաշտպանի հետ։ Այդ թիմերն են «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։ Ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։

Իբրահիմա Կոնատեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։

Leave a Comment