Ուկրաինային աջակցելու գինը. մի՞ֆ, թե՞ բեռ ԵՄ-ի համար

Բրյուսելյան բանավեճերում եւ ազգային՝ հատկապես պոպուլիստական ​​​​արշավներում ամիսներ շարունակ կրկնվում է նույն երգը, իմա՝ «Ուկրաինային ֆինանսավորելը չափազանց թանկ է նստում» Եվրոպական միության վրա: Սակայն թվերը այլ բան են հուշում. ԵՄ-ն ներկայումս վճարում է մոտավորապես նույնքան, որքան կվճարեր, եթե Ռուսաստանը հաղթեր Ուկրաինայի դեմ պատերազմում եւ հարձակվեր ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միակ տարբերությունն այն է, որ վերջին սցենարը … Read more

ԵՄ խորհուրդը հաստատել է «Գլոբալ դարպասներ»-ի 2026 թ. նախագծերի ցանկը

Դեկտեմբերի 10-ին Եվրոպական միության խորհուրդը հաստատեց «Գլոբալ դարպասներ»-ի (Global Gateway) 2026 թվականի առաջատար նախագծերի ցանկը, որն այժմ ներառում է 256 նախաձեռնություն։ Այդ նախագծերն իրականացվում են թվային տեխնոլոգիաների, կլիմայի եւ էներգետիկայի, տրանսպորտի, առողջապահության, կրթության եւ հետազոտությունների ոլորտներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Ի տարբերություն նախորդ տարիների, 2026 թվականի ցանկում նոր առաջատար նախագծեր … Read more

ԵՄ-ն ամրապնդում է միջտարածաշրջանային համագործակցությունը Սեւծովյան, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկրների հետ

Հոկտեմբերի 20-ին ԵՄ-ն հավաքել էր ԵՄ անդամ պետությունների, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Կենտրոնական Ասիայի գործընկեր երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) արտաքին գործերի նախարարներին եւ ներկայացուցիչներին՝ քննարկելու միջտարածաշրջանային միակցվածության օրակարգը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ԵՄ-ն կապել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ՝ Թուրքիայի եւ Հարավային Կովկասի միջոցով։ Այն կհամակարգի առեւտրի եւ սոցիալ – տնտեսական … Read more

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՄ մուտքի/ելքի նոր սահմանային համակարգը եւ ինչպե՞ս է այն գործելու

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՄ մուտքի/ելքի նոր սահմանային համակարգը եւ ինչպե՞ս է այն գործելու Ի՞նչ է EES-ը Եվրոպական միության նոր Մուտքի/ելքի համակարգը (Entry/Exit System – EES) սկսել է գործել 2025 թվականի հոկտեմբերի 12-ից: EES-ն օգտագործող ԵՄ երկրները համակարգն իրենց արտաքին սահմաններին ներդնում են աստիճանաբար՝ մինչեւ 2026 թվականի ապրիլի 10-ը դրա լիարժեք ներդրումը: Համակարգը ենթադրում է, … Read more

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու քո հնարավորությունը. դիմի՛ր հենց հիմա

Եթե դու 16-ից 26 տարեկան ես եւ բնակվում ես Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) կամ Եվրոպական միության անդամ երկրում, ապա կարող ես մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 3-ը դիմել եւ միանալ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը։ Նոր ընդունելության մեկնարկը տրվել է «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Այն ուղղված է աշխույժ եւ … Read more

Հանձնակատար Կոսը հայտարարել է «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի շրջանակում Հայաստանին ավելի քան 200 միլիոն եվրո աջակցության հաստատման մասին

Ս.թ. սեպտեմբերի 19-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպական միության ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ու Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ աճող գործընկերությունը շարունակելու իրենց համատեղ հանձնառությունը։ «ԵՄ-ն եւ Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա։ Հանձնակատար Կոսի առաջին այցը Հայաստան նշանավորում է երկկողմ հարաբերություններում աննախադեպ … Read more

ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շնորհիվ այժմ հնարավորություն կա ամրապնդելու ԵՄ համագործակցությունը տարածաշրջանում

Սեպտեմբերի 17-ին ԵՄ ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով հանձնակատար Մարտա Կոսը սկսեց իր եռօրյա այցը Հայաստան եւ Ադրբեջան՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵՄ հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շնորհիվ այժմ հնարավորություն կա ամրապնդելու ԵՄ համագործակցությունը տարածաշրջանում եւ առաջ մղելու ԵՄ ռազմավարությունը՝ ավելի կայուն եւ անվտանգ Սեւծովյան տարածաշրջան … Read more

Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգներն ամրապնդում են Հայաստանում միջուկային անվտանգությունը

Հունիսի 4-ին Եվրոպական միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող մի շարք պաշտոնյաներ այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ)։ Այցը կազմակերպվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀԱԷԿ-ի ղեկավարության կողմից՝ միջուկային անվտանգության ոլորտին ԵՄ-ԱՄՆ աջակցությունը ներկայացնելու նպատակով։ Այցելուներին ներկայացվել է ՀԱԷԿ-ում վերջին շրջանում շահագործման հանձնված՝ 3,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքը, որը նախատեսված է ապահովելու … Read more

ԵՄ-ն առաջարկում է նոր ռազմավարություն՝ հանուն անվտանգ, բարգավաճ եւ դիմակայուն Սեւծովյան տարածաշրջանի

Մայիսի 28-ին ԵՄ-ն հայտարարեց կայուն եւ անվտանգ Սեւծովյան տարածաշրջանի նոր ռազմավարության մասին, որը ներառում է Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը։ ԵՄ ռազմավարությունն ուղղված է կապերի ու տնտեսական աճի խթանմանը՝ Եվրոպան կապելով Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ դրանից դուրս գտնվող տարածաշրջանների հետ։ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի պայմաններում ռազմավարությունը նպատակ ունի նաեւ ամրապնդել ԵՄ-ի … Read more

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը ստեղծարար ոլորտի քարտեզագրում կիրականացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների շրջանում

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը մեկնարկել է նոր նախաձեռնություն, որի նպատակն է քարտեզագրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ստեղծարար ոլորտների ներկայացուցիչներին։ Քարտեզագրումը հետագայում օգտագործվելու է ստեղծարար ոլորտների մասնակիցների ներուժը զարգացնելու, նրանց մրցակցային առավելություններով զինելու եւ այդպիսով նրանց կայուն եկամտի աղբյուր ապահովելու համար։ Նախաձեռնությունը փնտրում է տարբեր ոլորտների մասնագետների, … Read more