Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։ ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը»- ասված է հաղորդագրության մեջ: